Սեպտեմբերի 6-ին ոստիկանությունը պարզել է, որ 163 հիմնական դպրոցի տնօրենը նախնական համաձայնության գալով դպրոցի հաշվապահի հետ՝ իր որդուն՝ Մհեր Հ.-ին աշխատանքի է ընդունել որպես պահակ։
Նա, սակայն, աշխատանքի չի հաճախել, բայց ստացել է աշխատավարձ։
Ըստ իրավապահների՝ տնօրենը նաև որպես բանվոր-հավաքարար աշխատանքի է ընդունել Արտյոմ Խ.-ին, որը մինչև 2021 թվականի հունիս աշխատանքի չի հաճախել, սակայն ստացել է աշխատավարձ և հավելավճարներ։ Ինչպես նաև որպես ուսուցչի օգնական աշխատանքի է ընդունել Արփինե Մ.-ին, որը 2020 թվականի սեպտեմբերից մինչև 2021 թվականի հուլիսը չի հաճախել աշխատանքի, սակայն ստացել է աշխատավարձ։ Որպես պահակ աշխատանքի է ընդունել նաև իր որդու ընկերներ Տարոն Մ.-ին և Գոռ Գ.-ին, որոնք նույնպես աշխատանքի չեն հաճախել և ստացել են աշխատավարձ:
Տնօրենի կողմից հրավիրված ժողովում նա ուսուցիչներին հայտնել է, որ պարգևավճարները ստանալուց հետո առձեռն հանձնեն իրեն, հակառակ դեպքում սպառնացել է ազատել աշխատանքից, ինչի արդյունքում ուսուցիչները հավաքել են իրենց հատկացված պարգևավճարների գումարը և հանձնել իրեն:
Կարդացեք նաև
Բացի այդ՝ տնօրենը աշակերտներին երթուղայինով դպրոց տեղափոխելու և վերանորոգում կատարելու պատրվակով 2017 թվականի սեպտեմբերից մինչև 2020 թվականի դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում ընդհանուր 38 ուսուցիչներից իրենց ստացած աշխատավարձերից և աշակերտների ծնողներից յուրաքանչյուրից ամեն ամիս հավաքել է 5000 դրամ:
Նախապատրաստվում են նյութեր: