Ժամանակակից գրող Գրիգի «Հիսուսի կատուն» գերմանական HOTLIST անկախ հրատարակիչների մրցույթի տարվա 10 ընտրված գրքերի շարքում է:
Սկզբում 179 գրքերից HOTLIST-ի հոգաբարձուների խորհուրդը ընտրել է 30 գիրք, որից հետո քվեարկության և ժյուրիի որոշմամբ ձևավորվել է տարվա գրքերի տասնյակը: Գիրքը, որի բնօրինակը հայերեն էր, գերմաներեն թարգմանել են Վիեբկե Զոլմանն ու Անահիտ Ավագյանը։
Հայերեն առաջին անգամ այն լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը, որի ջանքերով էլ գիրքը թարգմանվել է անգլերեն և գերմաներեն և հրատարակվել արտերկրում։ Հայաստանում Գրիգի պատմվածքների ժողովածուն մեծ պահանջարկ ունի, տարիներ շարունակ բեսթսելեր է։
«Հիսուսի կատուն» գրքում մեկտեղված պատմվածքները երևան են բերում մի կողմից` գրողական ինքնատիպ ոճ, մյուս կողմից` աշխարհին ու մարդկանց նայելու յուրօրինակ դիտակետ։
Դրանց համադրությամբ` Գրիգի ստեղծագործական տարածության մեջ գոյավորվում են կերպարներ, որոնք օգնում են բացահայտել կյանքի ևս մեկ անտեսանելի կողմ։
Կարդացեք նաև
Մամուլի հաղորդագրություն