Լրահոս
Օրվա լրահոսը

Պետք է վերականգնել արտադրական Հայաստանը

Սեպտեմբեր 07,2021 16:58

Վարդանը խոստանում է՝ քայլելու է։ Ավագ լեյտենանտի հրամանատարությամբ խոցվեց թշնամու ՏՕՍ համակարգերից մեկը։ Վարդանն էլ վիրավորվեց ԱԹՍ-ի հարվածից։

Վարդանն իր զինվորների հետ մասնակցել է Արցախի պաշտպանությանը։ Վիրավորումից հետո վերականգնողական բուժում է ստացել Զինվորի տանը։ Այժմ էլ բուժումը շարունակվում է հայկական արտադրության քայլաբերով։

«Սարքերը մեր կյանքի որակը բարձրացնում են ու բուժումն արագացնում»,- պատմում է Վարդան Վարդանյանը։

«Քայլտեք» ընկերության քայլաբերը վերականգնում է քայլքի ֆունկցիան՝ կանխելով հաշմանդամության հետ զուգահեռ զարգացող ավելի քան 30 հիվանդություն։

«Քայլտեք»-ի համահիմնադիր Դավիթ Արսենյանը մասնագիտությամբ կինեզիոլոգ է։ 2016թ.-ի քառօրյա պատերազմից հետո ընկերների հետ աշխատում էր վիրավորում ստացած տղաների հետ։ Այդ ժամանակ էլ որոշեցին ստեղծել ընկերությունը՝ արտադրելով սարքեր, որոնց միջոցով տղաները կկարողանան բուժումը շարունակել նաև տնային պայմաններում։

«Քանի որ մենք չենք կարող ամբողջ տարի բոլորին պահել ռեաբիլիտացիոն կենտրոններում, գաղափար առաջացավ ստեղծել սարքավորումներ, որոնցով կկարողանան ինքնուրույն պարապել»,- նշում է «Քայլտեք»-ի համահիմնադիր Դավիթ Արսենյանը։

Դավիթը Վարդանի հետ փորձարկում է անվասայլակի էլեկտրական կցորդիչի հզորությունն ու ուժը։ Էլեկտրական կցորդիչը արտադրված է Հայաստանում։ Այն միանում է անվասայլակին և դառնում էլեկտրական ինքնագնաց։ Այսպես լուծվում են տարբեր խնդիրներ։

Այժմ հանրապետությունում կան հենաշարժողական խնդիր ունեցող բազմաթիվ զինհաշմանդամներ, ովքեր ունեն էլեկտրական կցորդիչի և քայլաբերի վրա մարզումներ իրականացնելու անհրաժեշտություն։ «Քայլտեք»-ը գործընկերոջ՝ Ակբա բանկի աջակցությամբ կպատրաստի և նրանց կտրամադրի հայկական արտադրության կցորդիչները:

««Ակբայի» հետ համագործակցության ընթացքում մենք մի քանի հատ կցորդիչ ենք արտադրել ու մնացածն էլ կփորձենք փակել։ Բանկը գործընկեր է, որի միջոցով կարողացանք ֆինանսավորում ունենալ և մեր ունեցած պրոդուկտները հասցնել զինհաշմանդամներին»,-նշում է «Քայլտեք»-ի համահիմնադիր Դավիթ Արսենյանը։

Շուտով պատրաստ կլինի նաև «Քայլտեք»-ի հայկական արտադրության առաջին սկուտերը և դուրս կգա վաճառքի։ Ստացված գումարը ուղղվելու է վերականգնողական սարքավորումների պատրաստմանը։ «Քայլտեք»-ում որոշել են նախագծել նաև էլեկտրական մեքենա։ Դավիթը վստահ է, որ Հայաստանն արտադրողական մեծ պոտենցիալ ունի, որը պետք է ճիշտ օգտագործել։ Հայաստանը համաշխարհային քարտեզին պետք է դիրքավորել որպես տեխնոլոգիական երկիր։

«Քայլտեք»-ի ուժը ոգեշնչված ու նվիրված թիմն է, ովքեր աշխատում են հանուն մեկ նպատակի և արդյունքի։

Մանրամասն՝ տեսանյութում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930