2021թ. սեպտեմբերի 7-ին ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Բազումի բաժնում Վանաձոր քաղաքի բնակչուհուց ահազանգ է ստացվել այն մասին, որ իրենց տան բակում հայտնաբերել է անչափահաս որդու դին:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 07:55-ին, Վանաձոր քաղաքի բնակչուհին նույն քաղաքի Երևանյան խճուղում գտնվող իրենց տան բակում հայտնաբերել է 15-ամյա որդու դին՝ պարանով ծառից կախված վիճակում:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքննության ընթացքում կատարվել են դեպքի վայրի, դիակի զննություններ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Կարդացեք նաև
Նախաքննությունը շարունակվում է:
ՀՀ քննչական կոմիտեի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին