Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Տիկտոկ»-ի «MostiMoti» օգտատերն առաջարկել է 10.000 դոլարի դիմաց վնասել Երեւանի քաղաքապետարանի պաշտոնյային

Սեպտեմբեր 07,2021 16:40

«Տիկտոկ» սոցիալական ցանցի «MostiMoti» օգտատերը հրապարակայնորեն առաջարկել է 10.000 ԱՄՆ դոլարի դիմաց վնասել Երեւանի քաղաքապետարանի առեւտրի ծառայությունների վարչության պետ Հովիկ Սաֆարյանին (լուսանկարում), որը կապված է նրա ծառայողական պարտականությունները կատարելու հետ: Ինչպես հայտնում են  Aravot.am-ի աղբյուրները,  իրավապահ մարմիններն այս մասին Երեւանի քաղաքապետարանից սեպտեմբերի 3-ին գրություն են ստացել:

Երեւանի քաղաքապետարանի առեւտրի ծառայությունների վարչության պետը նույնպես իրավապահներին ներկայացրել է հաղորդում:
Գործի առնչությամբ նախապատրաստվում են նյութեր:

Aravot.am-ն այս առնչությամբ մեկնաբանություն խնդրեց Երեւանի քաղաքապետարանից: Մեր հարցմանն ի պատասխան, քաղաքապետի մամլո խոսնակ Հակոբ Կարապետյանն այլ մանրամասներ չհայտնեց, միայն ասաց՝ հարցն իրավապահների տիրույթում է:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ says:

    Էս նկարում պատկերված անձնավորությունը իմ աչքի առաջ վիրավորում էր ու ֆիզիկական հաշվեհարդարի գործողությունների սպառնալիք էր իրականացնում մի շատ կիրթ ու կոռեկտ կնոջ հանդեպ,որը սիրիսահայ էր։ Նաև ասում էր նրան ռադ քաշի քո երկիր։

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930