Լրահոս
Օրվա լրահոսը

Ստիպողաբար պատվաստումը Սահմանադրության խախտում է. Ռուբեն Մելիքյան

Սեպտեմբեր 07,2021 15:20

Հոկտեմբերի 2-ից ուժի մեջ են մտնում կորոնավիրուսային նոր սահմանափակումները: Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը սակայն, կարծում է, որ իշխանություններն այդ քայլով ձեւ են գտել մարդկանց ստիպելու պատվաստվել: Այսօր նա «Հայելի» ակումբում ասաց, որ այսօր բոլոր մարդիկ գիտափորձի մեջ են, որովհետեւ COVID-19-ի դեմ պատվաստանյութերը մի քանի ամսվա կյանք ունեն եւ դրանց կլինիկական հատկանիշներից մարդիկ տեղյակ չեն, օրինակ՝ կողմնակի ինչ ազդեցություններ են ունենում. «Պետք է նկատի ունենալ, որ բազմաթիվ են դեպքերը, երբ մարդիկ պատվաստվում են, բայց հետո հիվանդանում են, նույնիսկ դեպքեր կան, որ մարդիկ մահանում են, դրա համար ասել, որ պատվաստումը միանշանակ անվտանգ է, նույնպես հնարավոր չէ այդպիսի պնդում իրականացնել: Յուրաքանչյուր քաղաքացի պետք է ինքն ընտրի՝ պիտանի համարո՞ւմ է այդ միջոցը, թե՞ ոչ: Ստացվում է, որ մարդուն ստիպում են, որ նա մասնակցի ինչ-որ գիտափորձի, որ նա այդ ձեւական գործողությունը կատարի, բայց դրա պիտանելիությունը դեռ ապացուցված չէ: Ավելին՝ ապացուցված չէ, թե այն ինչպիսի վատ հետեւանքներ կարող է ունենալ 5 կամ 10 տարի հետո»:

Պարոն Մելիքյանի համոզմամբ, ստիպողաբար պատվաստումը Սահմանադրության խախտում է. «Առողջապահության նախարարությունը ենթաօրենսդրական ակտ է բերել, որով մարդկանց ստիպում են կամ երկու շաբաթը մեկ անհամաչափ ծախսեր կատարել՝ պարզել թե նրանք հիվանդ են թե ոչ, կամ էլ՝ պատվաստվել: Այսինքն՝ ծախսերն անհամաչափ են, մարդկանց ստիպում են պատվաստվել: Սա լուրջ խնդիր է եւ տարբեր երկրներում առկա է: Բայց սա ուղիղ հակասության մեջ է մեր Սահմանադրության հետ»:

Ըստ Ռուբեն Մելիքյանի, չպետք է մարդկանց պարտադրել, ով ուզում է պատվաստվել՝ թող պատվաստվի, ով չի ուզում՝ չստիպել: Նրա խոսքով, այստեղ նաեւ համատարած խախտվում են մարդկանց աշխատանքային իրավունքները:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Լուսանկարը՝ Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930