2021-2022թթ. ուսումնական տարում Ադրբեջանի դպրոցներում նոր առարկա կդասավանդվի՝ «Հաղթանակի պատմություն»: Այս մասին հայտնել են Ադրբեջանի կրթության նախարարությունից:
Ենթադրվում է, որ նոր առարկան պատմելու է 44-օրյա պատերազմում Ադրբեջանի տարած հաղթանակի մասին:
Առարկան կդասավանդվի շաբաթական մեկ անգամ՝ 10-րդ դասարանի աշակերտների համար: Ընդ որում, անկախ դասավանդման լեզվից՝ այդ առարկան կդասավանդվի ադրբեջաներենով:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ