Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Լուծվել է 16 տարվա վաղեմության խնդիր. կիսակառույցը դարձել է հիշողություն

Սեպտեմբեր 07,2021 14:06

Առանց բաժանարար պատերի՝ երկու սենյակ, կոմունալ հարմարությունների բացակայություն և թշնամու արձակած «Գրադ» կայանքի ականներից ամբողջությամբ վնասված տանիքով՝ գրեթե բաց երկնքի տակ գտնվող կիսակառույց… Շուրջ տասնվեց տարի, այսպիսի պայմաններում է ապրել Տավուշի մարզի Տավուշ գյուղի ընտանիքներից մեկը:

Բաբայաններն իհարկե փորձել են բարելավել իրեն գնած կիսակառույցի պայմանները. նախաձեռնել են մասնակի վերանորոգում, ավելացրել հյուրասենյակ, խոհանոց, բաղնիք, սակայն սկսածն ավարտին հասցնել չեն կարողացել: Տարիներ անց էլ, ֆինանսական խնդիրներին ավելացել ևս մեկը. երիտասարդ տանտերը՝ զինվորական Վիլհելմը, 2015 թվականին, ականի պայթյունից կորցրել է ձախ ոտքը:

Արևի ու անձրևի տակ գտնվող կիսաքանդ շինության քայքայումը կանխվել է: Այն տուն դարձնելու հարցում, երիտասարդ ընտանիքին աջակցել են բնակարանաշինության ծրագիր իրականացնող կազմակերպությունները՝ Վիվա-ՄՏՍ-ն ու «Ֆուլեր տնաշինական կենտրոնը»: Տարիների գործընկերներին հաջողվել է իրականություն դարձնել ևս մեկ ընտանիքի երազանք:

«Նախկինում կիսաքանդված տուն էր: Տարիներ առաջ, թշնամու արձակած «Գրադ»-ի արկերից վնասվել էր հարևանի տունն ու մեր կիսակառույցի տանիքը: Տեղումների ժամանակ, թասեր էինք դնում, բայց անձրևն ու ձյունը տուն էին լցվում: Այժմ ամեն ինչ այլ է. կիսակառույցը տուն է դարձել»,- ասել է տանտերը՝ Վիլհելմ Բաբայանը:

Բաբայանները երկրից հեռանալու և օտար ափերում հացի խնդիր լուծելու հնարավորություն ունեցել են, սակայն դա համարել են վիճակը կարգավորելու՝ ժամանակավոր լուծում: Հայրենի երկրում ապրելը, հող ու ջրին տեր լինելը սկզբունքային հարց է նրանց համար: Այսօր իրենց առջև կարևոր մեկ այլ նպատակ են դրել. բացահայտել երեխաների ներուժն ու հնարավորություն ստեղծել բազմակողմանի զարգանալու, կրթվելու համար: Նոր տունը լավատեսության հիմքեր է տվել նրանց:

«Երբ մարդն ունենում է վճռականություն և չի կոտրվում կյանքի դժվարություններից` բոլոր նպատակները դառնում են իրագործելի։ Երբ ծանոթացա Ձեր ընտանիքի պատմությանը, նկատեցի, որ ո՛չ տարիների դժվար կյանքը, ո՛չ էլ պատերազմում ոտքը կորցնելը, չեն փոխել Ձեզ։ Ձեր ամրությունը, կամքն ու լավատեսությունը դարձել են լույս և նպաստել երազանքի իրականացմանը։ Ամուր մնացեք, շեն պահեք Ձեր տունն ու հայրենի գյուղը»,- տեսազանգի ընթացքում ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Ավելի քան տասը տարի բնակարանաշինության ծրագիր իրականացնող կողմերը՝ Վիվա-ՄՏՍ-ն և «Ֆուլեր տնաշինական կենտրոնը», ցանկալի արդյունք են արձանագրում հանրապետության տարբեր մարզերում: Նախորդ տարվա ծրագրով տան տեր դարձած ընտանիքները բնակարանամուտ են նշում, իսկ ընթացիկ տարվա շահառուները պայմանագրեր են կնքում՝ երազանքներն օր առաջ իրականացված տեսնելու ցանկությամբ: Այս տարի նախատեսվում է աջակցել 84 ընտանիքի: Ցանկում կան այնպիսիք, որոնք, հանգամանքների բերումով, ստիպված են տուն կառուցելու դժվարին գործն սկսել երրորդ անգամ:

Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ը գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000` Սոցիալական պատասխանատվության, ISO/IEC 27001:2013` Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի, ինչպես նաև ISO 37001` հակակոռուպցիոն և կաշառակերության կանխարգելմանն ուղղված միջազգային ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 86.8 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում և Բելառուսում: 2000թ-ի հունիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

***
Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» բարեգործական հասարակական կազմակերպություն է, որն աջակցում է Հայաստանի և Արցախի հանրապետություններում ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին կառուցել և վերանորոգել պարզ, հարմարավետ և մատչելի տներ՝ տալով նրանց երկարաժամկետ, անտոկոս փոխառություններ, ինչպես նաև իրականացնում է տնազուրկների շահերի պաշտպանություն՝ դարձնելով այն խղճի հարց և գործելու մղում։ Ամենամսյա ետվճարներից կազմվում է շրջանառու ֆոնդ և օգտագործվում այլ ընտանիքներին աջակցելու նպատակով՝ այսպիսով դառնալով համայնքային զարգացման կայուն ֆինանսական հիմք։ Առ այսօր կազմակերպությունն աջակցել է 1018 ընտանիքի: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել՝ www.fcharmenia.org կամ գրել [email protected] էլ հասցեին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930