Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հայերն Իրաքում գնահատված ժողովուրդ են և մշտապես գտնվում են ապահով ձեռքերում». Իրաքում ՀՀ դեսպանը հանդիպումներ է ունեցել Իրաքի նախագահի և փոխվարչապետի հետ

Սեպտեմբեր 07,2021 12:07

Իրաքի Հանրապետությունում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը Իրաքում իր դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ հանդիպումներ է ունեցել Իրաքի Հանրապետության նախագահ Բարհամ Սալեհի և փոխվարչապետ, ԱԳ նախարար Ֆուադ Հուսեյնի հետ։

Սեպտեմբերի 6-ին, դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ՝ Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը հանդիպեց Իրաքի Հանրապետության նախագահ Բարհամ Սալեհին։

Հանդիպման ընթացքում նախագահ Բ․Սալեհը շնորհակալություն հայտնեց դեսպան Հր․Փոլադյանին՝ երկկողմ հարաբերությունների զարգացման շրջանակներում կատարված արդյունավետ աշխատանքի համար, կարևորեց Իրաքում Հայաստանի դիվանագիտական ներկայության ընդլայնումը, տնտեսական, մշակութային ծրագրերի և նախաձեռնությունների ակտիվացումը, ինչպես նաև ընդգծեց վերջին տարիներին կատարված արդյունավետ աշխատանքը։ Հանդիպման ընթացքում իր ջերմագին ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցեց Հայաստանի բարձրագույն ղեկավարությանը։

Դեսպան Հր․Փոլադյանը շնորհակալություն հայտնեց նախագահ Բ․Սալեհին ջերմ ընդունելության և գնահատանքի խոսքերի համար, գոհունակությամբ նշեց իր պաշտոնավարման ընթացքում իրաքյան իշխանությունների և անձամբ նախագահ Բ․Սալեհի գործուն աջակցությունն՝ Իրաքում ՀՀ դեսպանության ամենատարբեր ծրագրերի և նախաձեռնությունների իրականացման գործում։

Սեպտեմբերի 5-ին, դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ՝ Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը հանդիպել էր Իրաքի փոխվարչապետ, ԱԳ նախարար Ֆուադ Հուսեյնին։

ԱԳ նախարար Հուսեյնը շնորհակալություն հայտնեց դեսպան Հր․Փոլադյանին՝ կատարված արդյունավետ աշխատանքի համար, հաջողություն մաղթեց դիվանագիտական հետագա ծառայության մեջ, ընդգծեց դեսպան Հր․Փոլադյանի ջանքերով Էրբիլում բացված ՀՀ գլխավոր հյուպատոսությունը, Հայկական մշակութային տունը, մի շարք երկկողմ այցերի իրականացումը, ինչպես նաև արդյունավետ աշխատանքը վերջին տարիներին երկկողմ հարաբերությունների զարգացման համատեքստում։

Դեսպան Հր․Փոլադյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության և գնահատանքի խոսքերի համար, և օգտվելով առիթից՝ շնորհավորեց Բաղդադում Իրաքի կառավարության նախաձեռնությամբ օգոստոսի 28-ին տեղի ունեցած Համագործակցության և գործընկերության Բաղդադի գագաթաժողովի անցկացման կապակցությամբ։

Հանդիպման վերջում փոխվարչապետ, ԱԳ նախարար Ֆուադ Հուսեյնը դրական արտահայտվեց հայերի մասին՝ նշելով, որ հայերն Իրաքում գնահատված ժողովուրդ են և մշտապես գտնվում են ապահով ձեռքերում։

Իրաքում ՀՀ դեսպանություն

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930