Լրահոս
Թեհրանի նուրբ խաղը
Օրվա լրահոսը

Ակնհայտ է, որ պանթուրքիզմի ջատագովների համար ռուս խաղաղապահների երկարաժամկետ տեղակայումն Արցախի Հանրապետությունում շահեկան չէ. Էդուարդ Շարմազանով

Սեպտեմբեր 07,2021 11:37

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը

Ակնհայտ է, որ պանթուրքիզմի ջատագովների համար ռուս խաղաղապահների երկարաժամկետ տեղակայումն Արցախի Հանրապետությունում շահեկան չէ։

Նրանք փորձելու են տորպեդահարել ռուս խաղաղապահների առաքելության երկարաձգումն առնվազն 4 տարի հետո։

Բազմիցս նշել եմ, որ չնայած համադրվող որոշ շահերի՝ Կովկասում Ռուսաստանի առանցքային ախոյանը շարունակելու է մնալ Թուրքիան։

Ի՞նչ պետք է անի Հայաստանը։

Նախ և առաջ, անհրաժեշտ է աշխատանք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների և, մասնավորապես, Ռուսաստանի հետ, որպեսզի ռուսական ռազմական երկարատեւ առաքելությունը դրվի ավելի լեգիտիմ հիմքերի վրա։

Գիտակցում, որ առաջիկայում առանց ռուսական ռազմական ներկայության գրեթե անհնար է Արցախի քաղաքացիների անվտանգության ապահովումը։

Միաժամանակ, ՌԴ-ի օժանդակությամբ վերազինել մեր զինված ուժերը։

Դիվանագիտական ակտիվ աշխատանք իրականացնել բոլոր ուղղություններով՝ փորձելով զսպել պանթուրքիզմի աճող ախորժակը։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում փորձել վերադարձնել հայանպաստ /Սերժ Սարգսյանի բանակցած/ բանակցային ժառանգությունն, առաջնային դարձնելով ոչ թե հողեր տալու, այլ՝ Արցախի կարգավիճակի հարցը։

Կարո՞ղ է արդյոք այս խնդիրները լուծել հանձնված իշխանությունը, որը վախենում է նույնիսկ Շուշին ու Հադրութը օկուպացված անվանել։

Հաշվի առնելով Երեւանի եւ Անկարայի խաղաղասիրական, իսկ իրականում՝ հակահայկական ռեւերանսները՝ ոչ, չի կարող։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930