Արեւելյան գործընկերության ծրագրի շրջանակներում Հայաստանին տրամադրված ԵՄ 2,6 մլրդ եվրոյի մասով ոչ մի հստակություն չկա։ Բանակցությունները ԵՄ ներկայացուցիչների հետ ընթանում են հուլիսից։ Անցել է երեք ամիս, սակայն պաշտոնապես հաստատված միակ ծրագիրը «Հյուսիս-հարավն» է։ Այս մայրուղու՝ Սյունիքի մարզն ընդգրկող հատվածի համար Եվրամիությունը շուրջ 600 մլն եվրո է տրամադրելու։
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, իմքայլական Արման Եղոյանը, որը մասնակցում է բանակցություններին, կարծում է, որ մինչեւ դեկտեմբեր որոշ հարցեր կպարզվեն։ «Հրապարակի» հետ զրույցում նա հայտնեց, որ այս պահին ինտենսիվ բանակցություններ են գնում։ «Ծրագրի ուղեգիծը հուլիսի 2-ին է հաստատվել։ Սա 5 տարվա ծրագիր է, բարդ համակարգ է»,- ասում նա։
Մեր կառավարությունն ունի՞ արդյոք կոնկրետ ծրագրեր, որոնք դրել է եվրոպացիների առաջ։ «Ունի, բայց դա աշխատանքային քննարկման փուլում է։ Վարչապետի մոտ են այդ հարցերը քննարկվում, հենց հիմա հստակեցման փուլում են ծրագրերը, բայց դեռ համաձայնեցված չեն եվրոպացիների հետ։ Այնքան լայն սպեկտր են իրենք նշել՝ տուրիզմից մինչեւ գյուղատնտեսություն եւ բնակարանաշինություն, որ դրա հստակեցումը ժամանակ է պահանջելու»։
Արման Եղոյանի կարծիքով՝ կարեւոր չէ, թե գումարի որ մասն է վարկ, որը՝ գրանտ, որքանով է այս վարկն ավելացնելու ՀՀ արտաքին պարտքը, որն առանց այդ էլ վտանգավոր նշաձողի վրա է։ «Կարեւորն այն է, որ վարկային մասն օգտագործվի կապիտալ ծախսերի վրա, որ հետո հետ գա այդ կապիտալ ծախսերից»։
Կարդացեք նաև
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: