Լրահոս
Թեհրանի նուրբ խաղը
Օրվա լրահոսը

Լիպարիտ Սիմոնյան. Հարկ եմ համարում հորդորել պաշտպանին զերծ մնալ զոհված կամ անհայտ կորած զինվորների ծնողներին թիրախավորելուց

Սեպտեմբեր 07,2021 10:25

Դ-20 հրետանային դիվիզիոնի 1-ին մարտկոցի զինծառայողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Լիպարիտ Սիմոնյանի ֆեյսբուքյան գրառումը

Օրեր առաջ, ՊԲ 46492 զորամասի Դ-20 հրետանային դիվիզիոնի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ, մայոր Գ. Գևորգյանի պաշտպան Գոռ Գևորգյանը հրավիրել էր մամլո ասուլիս, որտեղ ներկայացնում էր իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքի հետ կապված որոշ հանգամանքներ:

Հարուցված քրեական գործով հանդիսանում եմ Դ-20 հրետանային դիվիզիոնի 1-ին մարտկոցի 21 զինծառայողների ծնողների /իրավահաջորդների/ ներկայացուցիչը և հարկ եմ համարում հորդորել Գ.Գևորգյանի պաշտպանին զերծ մնալ զոհված կամ անհայտ կորած զինվորների ծնողներին թիրախավորելուց:

Զոհված և անհայտ կորած զինծառայողների ծնողներին որևէ մեկը կամ որևէ քննչական մարմին չի հրամցրել, չի հորդորել և չի ուղղորդել, կատարել որևէ անձի դեմ որևէ գործողություն: Ծնողների հետևողական և փնտրողական աշխատանքի շնորհիվ է, որ հնարավոր է եղել պարզել իրականությունը:

Հարկ եմ համարում նշել, որ զոհված և անհայտ կորած զինծառայողների ծնողները շարունակելու են հետամուտ լինել, որպեսզի մեղադրանք /ներ/ առաջադրվեն և արժանի պատիժ ստանան նաև այն անձինք ովքեր նույնպես իրենց մեղքի բաժինը ունեն Դ-20 հրետանային դիվիզիոնի զինծառայողների կործանման համար, այդ թվում Գ.Գևորգյանի պաշտպանի կողմից հիշատակված անձինք: Հույսով եմ, որ ՀՀ քննչական մարմինները կիրականացնեն օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ քննությունը, բոլոր մեղավորներին հայտնաբերելու համար:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930