Հայաստանում շաքարավազի շուկան դարձյալ քաոսային վիճակում է գտնվում. շաքարավազի ոչ միայն գինն է բարձր, այլեւ խանութներ կան՝ շաքարավազ չկա։ «Ժողովուրդ» օրաթերթն արդեն մի քանի օր է՝ քաղաքացիներից հեռախոսազանգեր է ստանում այն մասին, որ վերջին օրերին խանութներում եւ սուպերմարկետներում շաքարավազ չեն կարողանում պարկով գնել։ Ի դեպ, մարզային որոշ գյուղերի խանութներում բնակիչները շաքարավազ չեն կարողանում անգամ մեկ կիլոգրամ գնել, քանի որ չկա։
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը հեռախոսազանգի միջոցով երեւանյան մի քանի սուպերմարկետներից հետաքրքրվեց՝ հնարավոր է պարկով շաքարավազ գնել, թե ոչ. ստացանք բացասական պատասխան։ Ավելին՝ սուպերմարկետներից մեզ փոխանցեցին, որ ծայրահեղ դեպքում կարող են 20 կգ շաքարավազ վաճառել՝ պատճառաբանելով, որ քանակի խնդիր ունեն։
Հիմա շաքարավազի մեկ կիլոգրամը վաճառվում է 420-450 դրամի սահմաններում։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։