Սեպտեմբերի 6-ին Լաչինում սկսվել են Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի համատեղ մարտավարական զորավարժությունները: Այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:
«Զորավարժությունների հիմնական նպատակն է կատարելագործել ռազմական գործակցությունը ռազմական գործողություններ իրականացնելիս, զարգացնել հրամանատարների՝ որոշումներ կայացնելու և ստորաբաժանումները կառավարելու հմտությունները:
Հատուկ ուշադրություն է դարձվել բարդ ռելիեֆի պայմաններում ժամանակակից ռազմատեխնիկայի և այլ ռազմական միջոցների կիրառման հմտությունների բարելավմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը չի հայտնում՝ որքան կտևեն զորավարժությունները, ոչ էլ՝ մասնակիցների թիվը և օգտագործվող ռազմատեխնիկան:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ