Կյանքի 88-րդ տարում մահացել է ֆրանսիացի դերասան Ժան-Պոլ Բելմոնդոն: Այս մասին հայտնում է «ՖրանսՊրես» գործակալությունը՝ վկայակոչելով դերասանի փաստաբան Միշել Գոդեստին:
«Վերջին ամիսներին նա սուր հոգնածություն ուներ: Նա մահացել է խաղաղ` Փարիզի իր տանը»,- ասել է փաստաբանը:
Բելմոնդոն իր դերասանական կարիերան սկսել է 1957թ. և այս ընթացքում մարմնավորել ավելի քան 100 դեր ֆիլմերում և թատրոնում: Նա հայտնի է դարձել 1960թ. Ժան-Լյուկ Գոդարի «Վերջին շնչում» ֆիլմից հետո: Այնուհետև Սոֆի Լորենի հետ նկարահանվել է Վիտորիո դե Սիկայի «Չոչարա» ֆիլմում, որն արժանացել է «Օսկարի»:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ