Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱԶԲ-ն կարևորում է ՀՀ հետ գործընկերությունը և մտադիր է էլ ավելի ընդլայնել գործունեությունը մեր երկրում

Սեպտեմբեր 06,2021 19:55

Վարչապետը և Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզովին և նրա գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետը կարևորել է ԵԱԶԲ-ՀՀ գործընկերության զարգացումը՝ նշելով, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո ՀՀ կառավարությունը հավակնոտ ծրագրեր է նախանշել և դրանց իրականացման գործում կարևորում է միջազգային կառույցների, այդ թվում՝ ԵԱԶԲ հետ գործակցությունը: Նիկոլ Փաշինյանը հեռանկարային է համարել ճանապարհաշինության, ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում, ինչպես նաև փոխշահավետ այլ ուղղություններով համագործակցությունը:

Վարչապետը նաև բարձր է գնահատել կորոնավիրուսի համավարակի հետևանքների հաղթահարման գործում Հայաստանին ԵԱԶԲ կողմից ցուցաբերված աջակցությունը և ընդգծել Բանկի դերը ԵԱՏՄ ինտեգրացիոն զարգացման գործում:

Նիկոլայ Պոդգուզովն իր հերթին նշել է, որ ԵԱԶԲ-ն կարևորում է ՀՀ հետ գործընկերությունը և մտադիր է էլ ավելի ընդլայնել գործունեությունը մեր երկրում: ԵԱԶԲ վարչության նախագահը հետաքրքրական է համարել ենթակառուցվածքների բարելավման, թվայնացման, ֆինանսական ոլորտներում համատեղ ծրագրերը, նաև ԵԱՏՄ շրջանակում խոշոր ինտեգրացիոն նախագծերը:

Նա շնորհակալություն է հայտնել նաև «Ճամփորդում եմ առանց COVID-19» ծրագրին Հայաստանի միանալու համար, որը հայ-ռուսական պլատֆորմային գործակցության հաջող օրինակ է, (այժմ ծրագրին միացել է 10 երկիր) և ընդգծել, որ ՀՀ թվային պլատֆորմը կարող է հիմք ծառայել ԵԱՏՄ-ում թվային տեխնոլոգիաների զարգացման համար:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկուստեք նշված ոլորտներում գործակցության զարգացման կոնկրետ անելիքների շուրջ, պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ շարունակել ակտիվ երկխոսությունն այդ ուղղությամբ:

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930