ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ սեպտեմբերի 6-ին դիտարկել են Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանումը Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի հանրային տրանսպորտում։
ՔՏՀԱՏՄ տրանսպորտային անվտանգության մասնագետներն ուսումնասիրել են վարչական շրջանում ավտոբուսային, միկրոավտոբուսային և տաքսամոտորային ուղևորափոխադրումներ կատարող 60 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է 8 խախտում, որոնց համար կազմվել են վարչական արձանագրություններ։
Համավարակի տարածումը կանխարգելելու նպատակով վերահսկողական աշխատանքները կշարունակվեն։
ՔՏՀԱ տեսչական մարմին