Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել են պատերազմի արդյունքում տեղահանված միայնակ տարեցների կարիքները

Սեպտեմբեր 06,2021 17:53

Սեպտեմբերի 6-ին Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, կարևորելով տարեցների, միաժամանակ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի արդյունքում տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունը, այցելել է միայնակ տարեցների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Հանգանակ» հասարակական կազմակերպության գրասենյակ և հանդիպել կազմակերպության ներկայացուցիչների և պատերազմի արդյունքում տեղահանված միայնակ տարեցների հետ:

Պաշտպանն ընդգծել է մեծահասակների կյանքի որակի բարելավման ուղղությամբ «Հանգանակի» կողմից իրականացվող աջակցության ծրագրերի և տարեցների նկատմամբ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի կարևորությունը և շնորհակալություն հայտնել պատերազմից հետո տեղահանված միայնակ մեծահասակներին ևս կազմակերպության կողմից իրականացվող ծրագրերին շահառու դարձնելու համար։
Հարցուպատասխանի ձևաչափով վեր են հանվել տեղահանված միայնակ տարեցների կարիքները, ինչպես նաև անդրադարձ է կատարվել նրանց կեցության պայմաններին և իրավունքների պաշտպանությանը, որոնց արդյունավետ իրացման և պաշտպանության նպատակով Պաշտպանը հանդես կգա հստակ գործողություններով ու առաջարկություններով:

Հանդիպման ավարտին Գեղամ Ստեփանյանը նշել է, որ նման հանդիպումները կկրեն պարբերական բնույթ:

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930