Պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն, որն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Յուվենտուսից» տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ», սակայն դեռ չի հասցրել մտնել խաղադաշտ, արդեն ֆինանսական լուրջ մուտքեր է ապահովում ինչպես նոր ակումբի, այնպես էլ ակումբի տեխնիկական հովանավոր Adidas-ի համար:
AS գործակալության փոխանցմամբ, արդեն վաճառվել է հարձակվողի անունով $ 45 միլիոնի մարզաշապիկ, որի 10 տոկոսը կստանա ակումբը, մնացածը՝ Adidas-ը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ