«Դինամո» մարզադահլիճում ավարտվել է բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը:
Հանրապետության 2021 թվականի չեմպիոն հռչակվել են 48 կգ քաշային Սեյրան Եղիկյանը, 51 կգ՝ Արթուր Հովհաննիսյանը, 54 կգ՝ Վահե Բադալյանը, 57 կգ՝ Արթուր Բազեյանը, 60 կգ՝ Կարեն Տոնականյանը, 63,5 կգ՝ Նարեկ Հովհաննիսյանը, 67 կգ՝ Գուրգեն Մադոյանը, 71 կգ՝ Արսեն Գրիգորյանը, 75 կգ՝ Վախթանգ Հարությունյանը, 86 կգ՝ Ռաֆայել Հովհաննիսյանը, 92 կգ՝ Նարեկ Մանասյանը եւ +92 կգ՝ Դավիթ Չալոյանը:
Աղջիկների պայքարում ոսկե մեդալ նվաճել են 48 կգ քաշային Լիլիթ Դալաքյանը, 52 կգ՝ Անուշ Գրիգորյանը, 54 կգ՝ Ջուլիետա Մարգարյանը եւ 66 կգ՝ Անի Հովսեփյանը:
Առաջնության արդյունքներով տղամարդկանց ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը կձեւավորի Հայաստանի ընտրանու կազմը, որը կնախապատրաստվի հոկտեմբերի 24-ին Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում մեկնարկող աշխարհի տղամարդկանց առաջնությանը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ armsport.am-ի