Լրահոս
Թեհրանի նուրբ խաղը
Օրվա լրահոսը

Լիլիթ Գալստյան. Հայաստանը շարունակում է սուզվել, անկասելիորեն սուզվել, վերջանալ

Սեպտեմբեր 06,2021 16:56

ՄԵՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՊԵՐՃԱՆՔՆ ՈՒ ԹՇՎԱՌՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՄ ԻՆՔՆԱԿՈՐԾԱՆ ԱՆՀՈԳՈՒԹՅՈՒՆ

Երեկվանից, արդարացիորեն, Գառնու տաճարում կազմակերպված հարսանիքն է քննարկվում։

Առերևույթ կամ ֆորմալ առումով թվում է, թե ամեն ինչ կարգին է։ Պահպանության ՊՈԱԿ-ը թույլտվությունը համաձայնեցրել է ԿԳՄՍՆ-ի հետ, տաճար-արգելոցի փակ լինելու մասին ծանուցում էլ է եղել, աշխարհում էլ մշակութային հուշարձանները/կոթողները վարձակալելու ավանդույթ կա։

Սա միայն առերևույթ․․․ եթե չելնենք այն իրողությունից, թե ինչ իրականության մեջ է ապրում մեր հասարակությունը, եթե փորձենք մոռանալ, որ Հայաստանը կորցրել է Գորիս-Կապան միջպետական մայրուղու վերահսկողությունը, եթե չնկատելու տանք, որ թուրքը դիրքավորվել է Սոթքից Շորժա ու աչքը Սևանին է, եթե մոռանանք, որ Եռաբլուրում դեռ փոսեր են փորվում, եթե մոռանանք, որ սահմանին հայ զինվոր է մահանում, եթե մերժենք, որ մեր պետականությունը արնաքամ է լինում․․․

Եթե մերժեք այս ամենը․․․ բայց ինչպե՞ս․․․

Ձեր մերժումից, ցավն օտարելուց, ուրանալուց կամ փախուստից ոչինչ չի փոխվում, Հայաստանը շարունակում է սուզվել, անկասելիորեն սուզվել, վերջանալ․․․

Ու համատարած այս ցավի, պետականության և ինքնիշխանության իրական կորստի խորապատկերում ինչ-որ մեկի մտքով անցնում է հենց տաճարի ներքո «տժալ», այո՝ հենց այդ բառով՝ «տժալ»․․․ ինքը փող ունի, ինքը կարող է թեկուզ մեկ օրով Գառնին առնել, ու թքած, թե ինքն էլ է այդ կործանվող նավի վրա․․․

Չեմ մերժում ոչ մեկի երջանիկ լինելու իրավունքը, բայց ինչպե՞ս․․․ մեր անկումների խորությունից անհնար է չքարանալ։

Եվ այդ անկումների շղթայով անցնում են պատվիրատուից մինչև ԿԳՄՍ նախարար։

Դուք ոչ մեղքի, ոչ պատասխանատվության, ոչ էլ ցավի գիտակցում չունեք․․․

Օրենքներից անդին բարոյական ու արժեքային ուղենիշներն են, ներքին զսպանակները․․․

Մենք կորցրել ենք, ավելի շուտ մեզ կորցնել են տալիս մեր ընդհանրական արժեքները, մեր ներքին դիմադրությունը, մեր ինքնությունը, մեր մարդկային չափանիշները։

Ինքնակործան անհոգության մեջ, մեզ չի միացնում, չի անհանգստացնում մեր կորուստների խորությունն ու ապագայի մասին տագնապը։ Մենք պարտվում ենք ներսից․․․

Իսկ գուցեև գիտակցաբար է արվում, պառակտված և ընդհանրական արժեքներ և կարմիր գծեր չունեցող ժողովրդին վերջնական պարտության մատնելը շատ հեշտ է։

Եվ սա ՄԵՐ/ՁԵՐ ընտրությունն է, իսկ իշխանությո՞ւնը, իսկ պետությո՞ւնը․․․

Լիլիթ ԳԱԼՍՏՅԱՆ

ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի,

սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930