Մանկական զարգացման հիմնադրամը «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի աջակցությամբ կազմկակերպել էր «Մրցունակ մասնագետներ, որակյալ ծառայություններ» վերապատրասման դասընթաց: Մեդիա կենտրոնում կայացած ասուլիսում ամփոփվեցին այդ դասընթացի արդյունքները:
«Մենք գերմանական քաղաքական հիմնադրամ ենք, որն ակտիվ է Հարավային Կովկասում` 1994 թվականից, հիմնադրամն աշխատում է աշխարհի շուրջ 100 երկրում` ներառյալ Հայաստանը, Վրաստանը եւ Ադրբեջանը: Մենք քաղաքական սոցիալ-դեմոկրատական հիմնադրամ ենք, ինչը չի նշանակում, թե պրագմատիկ չենք կամ արժեքներից զուրկ ենք: Մենք հիմնադրամ ենք, որը հետեւում է սոցիալ-դեմոկրատիայի արժեքներին»,- նշեց Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի տարածաշրջանային տնօրեն Ֆելիքս Հեթը:
«Մեզ համար ժողովրդավարությունը օդի մեջ չէ, այն ունի պրակտիկ նշանակություն: Այն կարիք ունի սոցիալական հիմքի եւ հասարակության մեջ սոցիալական աջակցության:Շատ դժվար է պահպանել ժողովրդավարական արժեքները մեծ աղքատություն ունեցող երկրում, դրա համար կարեւորում ենք պայքարը աղքատության հիմնապատճառների դեմ: Շատ երկար կարող եմ խոսել այս թեմայով, բայց կասեմ, թե ինչու ենք իրականացնում այս ծրագիրը; Մենք հավատացած ենք, որ զարգացումը եւ կյանքի հնարավորությունները պետք է հավասար լինեն ոչ միայն մայրաքաղաքում, այլեւ շրջաններում»,-ասաց Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի տարածաշրջանային տնօրենը:
Ինչ վերաբերվում է 4 ամսյա վերապատրաստման դասընթացներին, դրանք նպատակ ունեին համախմբել Հայաստանի 4 մարզերում և Արցախում աշխատող և սովորող լոգոպեդներին, հոգեբաններին, սոցիալական աշխատողներին, հատուկ մանկավարժներին և էրգոթերապիստներին, ստեղծել կրթական բազա, նպաստել մասնագիտական որակավորման բարձրացմանը, նորարարական տեխնոլոգիաների ու մեթոդների ներդրմանն ու տարածմանը, խթանել գործող համայնքահեն բազմամասնագիտական սոցիալ-հոգեբանական վերականգնման ծառայությունների աշխատանքի արդյունավետությունը:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ