Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսերենի ուսուցիչներ, մանկական հոգեբաններ. ռուս կամավորները կժամանեն Սյունիքի սահմանամերձ գյուղեր

Սեպտեմբեր 06,2021 16:00

Ռուսական տունը Երևանում (Ռոսսոտրուդնիչեստվո Հայաստանում) շարունակում է մարդասիրական ծրագրերի իրականացումը Սյունիքում: Շատ շուտով «Добро.РФ» ծրագրի շրջանակներում առաջին ռուս կամավորները կժամանեն սահմանամերձ Ագարակ և Եղվարդ գյուղեր, որից հետո նախագիծը կիրականացվի նաև Դավիթբեկ գյուղում:

Նշենք, Երևանում Ռուսական տան նախագծերի շրջանակներում «Россияне» հասարակական կազմակերպությունը կմասնակցի «Добро.РФ» մարդասիրական առաքելությունների ծրագրին: Հոկտեմբերի սկզբին կազմակերպությունը կհյուրընկալի Ռուսաստանից ժամանած կամավորներին:

Երևանի Ռուսական տան պատվիրակությունը՝ Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովի գլխավորությամբ, Սյունիքի փոխմարզպետ Կարո Ավանեսյանի, ինչպես նաև մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանի ուղեկցությամբ այցելեց սահմանամերձ երեք գյուղեր՝ Ագարակ, Եղվարդ և Դավիթբեկ, որպեսզի նախապատրաստեն կամավորների այցը և գրանցեն տեղի դպրոցների պահանջներն ու կարիքները:

Սկզբնական շրջանում Հայաստան կժամանեն հինգ կամավորներ և կմնան Ագարակում ու Եղվարդում, հետագայում ծրագիրը կշարունակվի Դավիթբեկում:

Ագարակի Ա.Վ. Սարդարյան անվան հիմնական դպրոցի տնօրեն Սվետլանա Խաչատրյանը նշել է ռուսերենի ուսուցիչների, ՏՏ ոլորտի մասնագետների և մանկական հոգեբանների օգնության անհրաժեշտությունը: Նրա խոսքով ՝ հոգեբանների աշխատանքը շատ կարևոր է, քանի որ դպրոցում մնացել է ընդամենը յոթ աշակերտ, իսկ վերջին պատերազմից և տարածաշրջանում իրողությունների փոփոխությունից հետո նրանք հայտնվեցին արտակարգ իրավիճակում, երեխաները վախենում էին նույնիսկ զանգի ձայնից:

Եղվարդի միջնակարգ դպրոցի տնօրեն Մանյա Գևորգյանը լիովին համաձայն էր Ագարակի իր գործընկերոջ հետ, սակայն կարևորեց կամավորների ժամանումը մի շարք մասնագիտական առարկաների, օրինակ աշխարհագրության, դասավանդմանը աջակցելու, մեթոդական օգնության ու տեղի ուսուցիչի հետ փորձի փոխանակման տեսանկյունից: Բացի այդ, 1–12-րդ դասարանների 28 աշակերտներին անհրաժեշտ է ֆիզկուլտուրայի ուսուցիչ, քանի որ այս առարկան այժմ դասավանդում է թոշակառու, և երեխաներին պետք է իսկական սպորտային միջավայր երիտասարդ մարզչի հետ:

Դավիթբեկի միջնակարգ դպրոցի տնօրեն Վրեժ Բալայանը համամիտ էր իր գործընկերների հետ, բայց որպես առաջնահերթություն նշեց կամավորականների թվում ռազմագիտության ուսուցչի ժամանման անհրաժեշտությունը: Այս դպրոցն ունի 1–12-րդ դասարանների 35 աշակերտ:

Կամավորները կապրեն տեղի բնակիչների հետ: Չնայած ջրամատակարարման խնդիրներին և այս սահմանամերձ գյուղերում ռազմաքաղաքական բարդ իրավիճակին, նրանց իսկական հարմարավետություն ու հայկական հյուրընկալություն են խոստանում:

Սյունիքի փոխմարզպետ Կարո Ավանեսյանը և Երևանի Ռուսական տան ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը, կարևորելով հումանիտար ոլորտում համագործակցությունը, նշեցին, որ իրենք կանեն ամեն ինչ, որպեսզի նախագիծը արդյունավետ և օգտակար լինի սահմանային այս համայնքների բնակիչների համար և հետագայում հնարավորինս ընդլայնվի: Ակնկալվում է, որ այս ծրագրի շրջանակներում Ռուսաստան կմեկնեն նաև հայ կամավորներ:

Նշենք, Երևանում Ռուսական տան թիմը Սյունիք էր ժամանել «Ռոսնեֆտ Արմենիա» ՓԲԸ անվտանգության գծով փոխտնօրեն, «Путь добра» հասարակական կազմակերպության նախագահ Ալեքսանդր Բերեզովսկու հետ, ում այստեղ դիմավորեցին հատուկ ուրախությամբ: Նրա կրտսեր եղբայր Ռոման Բերեզովսկին Հայաստանի ամենասիրված ու հարգված ֆուտբոլիստներից է, ով երկար տարիներ եղել է ազգային հավաքականի մշտական դարպասապահն ու ավագը: 90 -ականներին նա խաղում էր Կապանի թիմում և դարձել է այնքան հարազատ, որ տեղացիները վստահությամբ ասում են. «Նա մերոնցից է, այստեղ է ծնվել»:

Երևանի Ռուսական տուն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930