Լրահոս
Օրվա լրահոսը

Բարսեղ Թումանյան. Այսօր հայերը փող աշխատելու համար մոսկվաներում երգում են ադրբեջանական մուղամներով ռուսերեն լեզվով երգեր. «Ա1+»

Սեպտեմբեր 06,2021 15:39

«Ա1+»-ը զրույցել է անվանի օպերային երգիչ Բարսեղ Թումանյանի հետ մշակույթի դերի մասին մեր դժվարին ու բարդ ժամանակներում

«Մենք մշակույթ ենք ասում, բայց մյուս ազգերը ասում են կուլտուրա, քալչըր՝ այսինքն հիմքում կուլտ արմատն է, ասել է թե պաշտամունք: Հիմա հարց՝ ո՞վ է հայը: Ըստ իս, հայը նա է, որի պաշտամունքը իր կատարելությունն է: Հայը նույնպես ունի իր աստվածները: Աստվածացնում է սիրած աղջկան, իր երկիրը, երաժշտությունը, ճարտարապետությունը, իր հերոսներին, և այլն, և այլն, սա կուլտուրա է:

Այսինքն՝ ազգային կուլտուրան այն է, որ դու կրում ես ինչ-որ մի գաղափար, որը տանում ես դեպի կատարելություն կամ խոնարհվում ես այդ կատարելության առջև, ուզում ես նմանվել և գերազանցել: Այս ամենն այսօր, ավաղ, բացակայում է: Երբ սա կլինի, բոլոր հարցերի պատասխանները նույնպես կլինեն»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասում է Բարսեղ Թումանյանը, և փոքր ինչ վրդովված շարունակում, որ մենք չենք մտածում, թե փոքր հասակից երեխաներին ինչ ենք ուսուցանում, ինչն ենք պաշտամունքի վերածում:

«Լեզուն՝ բնական է, դա քո մտածելակերպն է, որից էլ ծնվում է երաժշտությունը, ճարտարապետությունը և տարբեր կատեգորիաներ… Ենթագիտակցաբար է ծնվում, անգամ մենք ինքներս էլ չենք զգում, թե ինչպես է դա կատարվում: Ինչ վերաբերում է մեր մշակույթին, հիմա ավելի շատ կապկում ենք այս կամ այն երկրի մշակույթը, որն, ասենք, մեր կարծիքով ավելի պրոգրեսիվ է կամ ավելի հզոր է:

Շատերն, օրինակ, ասում են՝ վայ, թուրքերը քոչվոր ցեղեր են, բայց որքան էլ աբսուրդ հնչի, մենք այսօր նրանց մշակույթի գերագույն կրողներն ենք: Այսօր հայերը փող աշխատելու համար մոսկվաներում երգում են ադրբեջանական մուղամներով ռուսերեն լեզվով երգեր, որ ավելի ընկալելի լինի: Բա մեր իրական մշակույթի կրողն ո՞վ պետք է լինի»:

«Ա1+»-ի դիտարկմանը, որ այսօր շուկան է թելադրողը և նման դեպքերում որպես արդարացում հիմնավորում են, որ եթե կա պահանջարկ, կա սպառող, ուրեմն կա և մատուցող ու դրանից «կերակրվող», նա պատասխանեց, որ ելքը միայն պետությունը կարող է թելադրել՝ միակ ելքը դպրոցն է, ճիշտ, ազնիվ կրթական համակարգ ստեղծելը: Եվ եթե պետականորեն ճիշտ սկսենք դրան վերաբերվել, կդառնանք մեր մշակույթի կրողը:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930