Սեպտեմբերի 5-ին Գագարինում տեղի է ունեցել նորակառույց Սուրբ Խաչ մատուռի բացման արարողությունը:
Սրբատեղիի կառուցման մեկնարկը տրվել է 2019 թվականին: Այն կառուցվել է բարերար, Սևանի պատվավոր քաղաքացի Դավիթ Գալստյանի միջոցներով և Գագարինի բնակիչների անմիջական աջակցությամբ:
Հոգևոր արարողությանը մասնակցել են Գեղարքունիքի մարզպետի պարտականությունները կատարող Նարեկ Մանուկյանը, Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը, պաշտոնական այլ անձինք, հյուրեր, համայնքի բնակիչներ:
Նորակառույց մատուռն օծվել է ձեռամբ Գեղարքունյաց թեմի հոգևոր առաջնորդ, հոգեշնորհ տեր Պարթև վարդապետ Բարսեղյանի, Գեղարքունյաց թեմի հոգևոր դասի, այլ հոգևորականների մասնակցությամբ:
Արարողության ընթացքում ելույթ ունեցողները շնորհավորել են համայնքի բնակիչներին և միմյանց՝ նորակառույց մատուռի բացման առթիվ, խոսել եկեղեցի-ժողովուրդ կապի անհրաժեշտության ու կարևորության մասին:
Կարդացեք նաև
Գագարինը իր ստեղծման օրից ի վեր սրբատեղի չի ունեցել և վերջապես իրականություն է դարձել Գագարինի նախկին պատասխանատու, վաղամեռիկ Սայաթ-Նովա Բադալյանի երազանքը:
Գեղարքունիքի մարզպետարան