«Ես չեմ մոռացել Զոհրաբ Մնացականյանին։ BBC-ին տված հարցազրույցում նա խոսում էր փողով ինչ-որ ճամպրուկներ տանել-բերելու մասին։ Պարոն Մնացականյան, երբ պատերազմից անմիջապես հետո հրաժարական տվեցիք, հիմա ո՞ւր եք»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց փաստաբան Ամրամ Մակինյանը։
Նա այսօր, հիշեցնենք, ասել էր, որ բոլոր ստերի հետեւից գնալու են, եւ այդ համատեքստում երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունից դատական հայց էր ներկայացրել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի դեմ։ «Պատերազմը երկու կողմ ունի՝ ռազմական եւ դիվանագիտական։ Ո՞ւր է մեր դիվանագիտական պարտության մեղավորը, ո՞ւր է այդ մարդը։ Այդ ի՞նչ ճամպրուկներ էին․․․պետք չի էլի անընդհատ հանրությանը նման բաներ լսեցնել։ Ո՞ւր են ճամպրուկները, քրեական գործերը, պարոն Մնացականյան, գնացե՞լ եք դատախազություն, հաղորդում տվե՞լ եք»,-հարցադրումներ արեց Ամրամ Մակինյանը։
Նրա խոսքով՝ նման հայտարարություններով է մարդկանց ներշնչվել, թե նման բաներն իրական են եղել։ Ամրամ Մակինյանի բնորոշմամբ՝ սարսափելի է, երբ նման լրատվամիջոցի եթերում ՀՀ արտաքին դիվանագիտությունը ներկայացնող անձը նման հայտարարություններ է անում եւ պատասխանատվություն չի կրում դիվանագիտական պարտության համար։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ