Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի և Թուրքիայի միջև մերձեցում կլինի, սահմանները կբացվեն, բայց ոչ 2-3 տարվա ընթացքում. Ամանդա Փոլ. «Ազատություն»

Սեպտեմբեր 06,2021 12:04

«Ազատություն». Եվրոպական քաղաքականության կենտրոնի ավագ վերլուծաբան Ամանդա Փոլի կանխատեսումներով՝ Հայաստանի և Թուրքիայի միջև մերձեցում կլինի, սահմաններն էլ կբացվեն, սակայն վերլուծաբանը չի կարծում, թե դա տեղի կունենա մոտակա երկու-երեք տարիների ընթացքում։

Հարցազրույցից մի հատված.

«Ազատություն» – Հիմա ես Ձեզ ամենաբարդ հարցը տամ՝ ինչպիսի՞ն է Ձեր կանխատեսումը, ի՞նչ տեղի կունենա այս երկու երկրների միջև, խոսքս Հայաստանի և Թուրքիայի մասին է, արդյո՞ք հնարավոր կլինի բացել երկու երկրների միջև ցամաքային սահմանը, թե՞՝ այս մերձեցման փորձը նույն ճակատագրին կարժանանա, ինչ ցյուրիխյան արձանագրությունները։

Ամանդա Փոլ․ – Կարծում եմ, որ դա դեռ շուտ է ասել, ես իսկապես կարծում եմ, որ կլինի մերձեցում և սահմանների բացում, բայց չեմ կարծում, որ դա տեղի կունենա առնվազն առաջիկա երկու-երեք տարիների ընթացքում։ Համոզված եմ, որ երկու կողմերից էլ դա անելու իրական ցանկություն կա, բայց դա շուտ չի լինի, քանի որ պետք է նախ վստահությունն ամրապնդվի երկու կողմերի միջև և, իհարկե, շատ բան կախված է նրանից, թե որքանով կիրականացվի 2020 թվականին ստորագրված հրադադարի համաձայնությունը, բայց կարծում եմ, որ դա տեղի կունենա։ Սա մի գործընթաց է, որ տեղի կունենա, բայց ոչ մոտական մի քանի տարիների ընթացքում։ Եկեք ասենք, որ դա ավելի շատ երկարաժամկետ է։

Հրայր ԹԱՄՐԱԶՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930