Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի ջրային ռեսուրսների կառավարման և էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգերի մշակմամբ զբաղվող աշխատանքային խմբի նիստում քննարկվել են նախանշվող աշխատանքների իրականացման հետ կապված հարցեր

Սեպտեմբեր 06,2021 11:35

Սեպտեմբերի 6-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության նախագահի կարգադրությամբ ստեղծված՝ ջրային ռեսուրսների կառավարման և էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգերի մշակմամբ զբաղվող աշխատանքային խմբի առաջին նիստը։

Աշխատանքային խմբի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Սամվել Շահրամանյանը տեղեկացրել է, որ համաձայն Հանրապետության նախագահի կարգադրության, խումբը մշակելու է համապատասխան հայեցակարգերի նախագծեր, որոնք սահմանված ժամկետում ներկայացվելու են պատկան մարմիններին՝ հետագա ընթացքավորման նպատակով։

Նիստի ընթացքում աշխատանքային խմբի անդամները քննարկել են նախանշվող աշխատանքների կազմակերպման և իրականացման հետ կապված հարցերը։

Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930