Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Խաղաղապահների մանդատի հետ կապված քննարկվում են լրացուցիչ իրավական մեխանիզմներ. Հաջիև

Սեպտեմբեր 06,2021 11:24

Ռուսաստանն ու Ադրբեջանը քննարկում են լրացուցիչ իրավական մեխանիզմներ՝ կապված Ղարաբաղում ռուս խաղաղապահների մանդատի հետ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:

«Ինչ վերաբերում է ռուս խաղաղապահների մանդատի վերաբերյալ լրացուցիչ համաձայնագրերին և լրացուցիչ իրավական մեխանիզմներին, կողմերի միջև այդ ուղղությամբ ընթանում են նախնական շփումներ, և որոշակի քննարկումներ դեռ շարունակվում են»,- ասել է Հաջիևը BBC-ի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում:

Նա ընդգծել է, որ Ղարաբաղում ռուս խաղաղապահները գործողություններն իրականացվում են նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարության համաձայն, որով սահմանվել են խաղաղապահների «քաղաքական և որոշակի առումով նաև իրավական շրջանակները»:

«Ամբողջ Ղարաբաղն Ադրբեջանի ինքնիշխան տարածք է, միջազգային հանրությունը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, և համաձայն նոյեմբերի 10-ի հայտարարության՝ ժամանակավոր տեղակայվել են խաղաղապահ ուժեր Ադրբեջանի Ղարաբաղ շրջանի որոշ հատվածներում»,- ասել է Հաջիևը:

Նա նաև նշել է, որ այս պահին իրենց վերահսկողության տակ անցած տարածքներում վերականգնման ակտիվ աշխատանքներ են ընթանում:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930