Ասկերանի շրջանի վարչակազմը դիմել է ռուս խաղաղապահներին՝ խաղողի բերքահավաքի ժամանակ իրենց անվտանգությունն ապահովելու խնդրանքով: Այս մասին ասվում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ:
Պատճառն այն է, որ խաղողի այգիները գտնվում են հենց սահմանագծին: Անվտանգության ապահովման աշխատանքները կշարունակվեն երկու շաբաթ:
Խաղողի բերքահավաքի աշխատանքները սկսվել են Խրամորթ գյուղից: Հավաքված առաջին բերքն ուղարկվել է Ստեփանակերտի տուն ինտերնատի երեխաներին:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ