Իսլանդիայի մայրաքաղաքում ավարտվեց շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը:
Հայաստանի ներկայացուցիչները, որոնք միմյանց փոխարինելով ընթանում էին մրցաշարային աղյուսակի վերին հատվածներում, վերջին տուրերում սկսեցին զիջել դիրքերը եւ պարզ էր դառնում, որ չեն հավակնելու մեդալների: Սակայն առնվազն երեք հոգի կարող էին հավակնել աշխարհի գավաթի խաղարկության ուղեգրի, որի համար պետք էր տեղ զբաղեցնել 23 լավագույնների մեջ:
Եզրափակիչ տուրից հետո գրոսմայստերներ Հովհաննես Գաբուզյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Հայկ Մարտիրոսյանը իրենց անվան դիմաց գրանցեցին 7,0-ական միավոր, բայց միայն Գաբուզյանին հաջողվեց լրացուցիչ գործակիցներով զբաղեցնել 19-րդ հորիզոնականը եւ վաստակել այդ իրավունքը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ