Լրահոս
Օրվա լրահոսը

Լեհական ամենահայտնի «ֆաստ ֆուդը»՝ «Զապյեկանկա» (տեսանյութ)

Սեպտեմբեր 05,2021 22:50

Այս ուտեստը կարող եք հանդիպել Լեհաստանի գրեթե բոլոր քաղաքների փողոցներում, առեւտրի կենտրոններում, հրապարակներում, կայարաններում: 1970-ականներից ի վեր՝ լեհական ամենատարածված ֆաստֆուդն է: Իրենից ներկայացնում է տաք սենդվիչ: Շատ հեշտ է պատրաստվում, հագեցնող է եւ շատ համեղ:

Անհրաժեշտ մթերքները

Հաց (ցանկալի է բագետ կամ բատոն, ծայրահեղ դեպքում՝ «բուխանկա» տեսակի)-1 հատ մեծ կամ 2 հատ փոքր

Սունկ-0,5 կգ

Սոխ-1 գլուխ

Կարագ կամ բուսական յուղ-3-4 ճաշի գդալ

Աղ, սեւ պղպեղ- ըստ ճաշակի

Թարմ սամիթ կամ համեմ- մի քանի ճյուղ

Դեղին պանիր-100 գրամ

Կետչուպ

Պատրաստման եղանակը

Սունկը եւ սոխը մաքրել, լավ լվանալ, մանր կտրատել:

Կարագի կամ բուսական յուղի մեջ տապակել սկզբում սոխը, ապա ավելացնել սունկը: 4-5 րոպե անց ավելացնել աղն ու պղպեղը: Պետք է եփվի այնքան, մինչեւ առաջացած հյութն ամբողջությամբ գոլորշիանա: Ավելացնել կտրատած կանաչու մի մասը:

Հացը երկայնքով միջից կիսել: Վրան քսել սնկի թանձրուկը: Վրայից առատորեն լցնել քերած պանիր եւ դնել ջեռոցը 10-15 րոպեով:

Հանել, վրան կետչուպ լցնել եւ մատուցել տաք-տաք վիճակում:

Բարի ախորժակ:

Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930