Սեպտեմբերի 4-ին՝ Շտուտգարտի «Մերսեդես-Բենց» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում, կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և հարձակվող Սարգիս Ադամյանի նախախաղային մամուլի ասուլիսը:
-Պարոն Կապառոս, Սևիլյայի և Ատլետիկի ղեկին Դուք բազմիցս հաղթել եք գերհզոր ակումբների։ Համամի՞տ եք, որ կազմակերպվածությունն ու համախմբվածությունը կարող են չեղարկել մրցակցի բարձր կարգը։
-Բնականաբար, հավաքականների և ակումբային ֆուտբոլի մեջ տարբերությունը մեծ է։ Մենք շարունակում ենք աշխատել թիմային փիլիսոփայությամբ, և պետք է հավատարիմ լինենք այս գաղափարին։ Եթե ուզում ենք հաջողության հասնել, պետք է թիմային ֆուտբոլ խաղալ։
-Ձեր գլխավորությամբ ազգային հավաքականն առաջին անգամ կխաղա նման ուժեղ հավաքականի դեմ։ Արդյո՞ք տղաներին լրացուցիչ մոտիվացնելու կարիք կա, թե՞ դա հակառակ ազդեցությունը կունենա։
Կարդացեք նաև
-Այսպիսի հզոր թիմի դեմ խաղալը լրացուցիչ մոտիվացիա չի ենթադրում։ Մեր մոտիվացիան այն է, որ մենք խաղում ենք մեր ազգի և մեր երկրի համար։ Սա շատ բարդ, բայց միևնույն ժամանակ շատ հետաքրքիր մարտահրավեր է։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում