Aravot.am-ը Պատմամշակութային արգելոց -թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ից հետաքրքրվեց «Գառնի» պատմամշակութային արգելոց թանգարանի տարածքում կայացած միջոցառմամբ, որի պատճառով զբոսաշրջիկների մուտքը հուշարձանի տարածք փակ է եղել:
«Համացանցում քննարկվում է «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում այսօր անցկացված հարսանեկան միջոցառումը։ Տարածվել է նաեւ շատ վատ որակի մի տեսագրություն` ռաբիս երաժշտությամբ, որն իբրեւ հնչել է միջոցառման ժամանակ։
Տեղեկացնում ենք, որ «Պահպանության» ծառայություն ՊՈԱԿ-ը արգելոց-թանգարանի տարածքում միջոցառում անցկացնելու պայմանագիր կնքել է համապատասխան կազմակերպության հետ։ Այդ մասին ՊՈԱԿ-ը նախապես տեղյակ է պահել լիազոր մարմնին եւ ստացել թույլտվություն։ Ինչ վերաբերում է ռաբիս երաժշտությանն, ապա միջոցառման ընթացքում հնչել են «Գաթա» եւ «Ծիրանի» բենդ խմբերի կատարումները։ Վերոնշյալ ռաբիս երաժշտությունը, հարակից տարածքի որեւէ օբյեկտից հնչող կատարում է եղել:
Առավել մանրամասն պարզաբանմամբ ՊՈԱԿ-ը հանդես կգա առաջիկայում»,- փոխանցեցին ՊՈԱԿ-ի լրատվականից:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ