Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության տարածքային բաժիններից մեկում նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 2-ին Ջրվեժ գյուղի վերջնամասում գտնվող գերեզմանատանը 19-ամյա Սալիմ Դ.-ի դիակի հայտնաբերման փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս տարվա օգոստոսի 28-ին Սալիմ Դ.-ի հարազատները դիմել էին ոստիկանություն և հայտնել, որ նա դուրս է եկել տանից և այլևս չի վերադարձել:
Սեպտեմբերի 2-ին նշված գերեզմանոցի ցանկապատերի միջնամասում հայտնաբերվում է Սալիմ Դ.-ի դին՝ խիստ նեխած, քայքայված, կրծքավանդակի, պարանոցի և գլխի շրջանի հյուսվածքները մերկացած վիճակում:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում