Մոսկվայում երեք դուստրերի կողմից սպանված Միխայիլ Խաչատուրյանի հետմահու հոգեբանական փորձաքննությունը պարզել է, որ նրա մոտ եղել են մանկապիղծի հակումներ:
Ինչպես հաղորդում է gazeta.ru-ն, մասնագետներն ուսումնասիրել են բժշկական փաստաթղթերը, հարցաքննել հիվանդանոցի բժշկական անձնակազմին, որտեղ բուժվում էր Խաչատուրյանը, ինչպես նաև հարազատներին, աղջիկների ընկերներին, հարևաններին, Խաչատուրյանների տանը մոտ գտնվող խանութների և սրահների աշխատակիցներին և այլն:
Պարզվել է, որ Խաչատուրյանը մանիպուլացրել է շրջապատի մարդկանց սպառնալիքների և ուժի ցուցադրության, դաժանության, վիրավորանքի և ստորացումների միջոցով: Փորձաքննությունը նաև Միխայիլ Խաչատուրյանի մոտ հայտնաբերել է նաև մանկապղծություն:
Հիշեցնենք, Խաչատուրյան քույրերը ձերբակալվել էին 2018թ-ին: Փորձաքննությունը ցույց է տվել, որ կրտսեր աղջիկը սպանության պահին հաշիվ չի տվել իր գործողություններին: Ավագ քույրերը ճանաչվել են անմեղսունակ, նրանց պաշտպանները ատենակալների դատարանին խնդրել են վերանայել նրանց գործը:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ