Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Արոնյան. «Վաղը գիշեր մեկնում եմ Հայաստանից, բայց ոչ իմ ցանկությամբ»

Սեպտեմբեր 04,2021 21:11

Լեւոն Արոնյանը կիրակի գիշեր հեռանում է Հայաստանից: Նա անդամագրվելու է ԱՄՆ-ի շախմատի ֆեդերացիային եւ այսուհետեւ հանդես է գալու այդ երկրի դրոշի ներքո:

Այս մասին հայկական շախմատի լեգենդը հայտարարեց իր եւ Գաբրիել Սարգսյանի շախմատի գրոսմայստերական հեղինակային ուսումնական կենտրոնի սաների հետ հանդիպման ժամանակ: «Երբեք չեմ ցանկացել այլ երկրի դրոշի ներքո հանդես գալ: Մեր դրոշից ավելի քաղցր դրոշ գոյություն չունի ինձ համար: Բայց, ցավոք, դա լինելու է, բայց՝ ոչ իմ ցանկությամբ»,-ասաց Լեւոն Արոնյանը:

2018 թվականից ի վեր լեգենդար շախմատիստի եւ հայաստանյան պատկան մարմինների ջրերը նույն առվով չէին հոսում ու հայտնի էր, որ Լեւոն Արոնյանը, ամենայն հավանականությամբ, ստիպված է լինելու հակառակ իր կամքի հեռանալ հայրենիքից: Սակայն Արոնյանը վստահեցրեց, որ հաճախակի է գալու Հայաստան, եղած բոլոր հնարավորություններով անգամ հազարավոր կիլոմետրեր հեռվից հետեւելու է հայ շախմատիստների մրցելույթներին, անհրաժեշտության դեպքում խորհուրդներով աջակցելու է պատանիներին ու երիտասարդներին:

Արոնյանը նաև ընդգծեց, որ իրենց՝ շախմատիստներին, ուրիշ ոչինչ պետք չէ, բացի մարդկային վերաբերմունքից:

Aravot.am-ը Արոնյանից հետաքրքրվեց, թե աշխարհի գավաթի առաջիկա խաղարկությունում ինքը դեռ Հայաստանի դրո՞շն է ներկայացնելու, ինչին գրոսմայստերը տխուր պատասխանեց. «Դեռ չգիտեմ, բայց երեւի՝ ոչ»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930