Ադրբեջանի ԱԳՆ-ն դիվանագիտական խողովակներով բողոքի նոտա է հղել Ռուսաստանին՝ այդ երկրի միասնական գնումների կայքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն եզրն օգտագործելու համար: Այդ մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլլաևան:
«Հարկ է նշել, որ այդ հարցի հետ կապված Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն անհապաղ բողոք է հայտնել ռուսական կողմին դիվանագիտական խողովակներով: Հակառակ կողմին ի գիտություն է հասցվել, որ նման սխալ տեղեկությունը չի բխում երկու երկրների բարեկամական հարաբերությունների և համագործակցության ոգուց: Հակառակ կողմը, իր հերթին, նշել է, որ դա տեխնիկական սխալ է, և ընդգծել, որ համապատասխան քայլեր կձեռնարկվեն այն հեռացնելու համար, ինչպես նաև ապագայում այդպիսի հարցերում ավելի ուշադիր կլինեն»,- ասել է Լեյլա Աբդուլլաևան:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ