Միջազգային հանրապետական ինստիտուտի (ՄՀԻ)` Հարցումների հետազոտության կենտրոնի նոր համապետական հարցման արդյունքները ցույց են տալիս, որ հայաստանցիներն անվերապահորեն աջակցում են վերջին խորհրդարանական ընտրությունների արդյունքներին։ Պարզ է դարձել նաև, որ առկա են անվտանգության փխրուն միջավայրի հետ կապված մտահոգություններ, իսկ տարակուսանքը պատվաստումների նկատմամբ, որպես կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի միջոց, նվազել է։
Համաձայն հարցման՝ հայաստանցիների 63%-ն իր գոհունակությունն է հայտնել հունիսին կայացած ընտրությունների արդյունքների վերաբերյալ։
«Ցանկացած ժողովրդավարության մեջ ընտրությունների արդյունքների նկատմամբ ցուցաբերած այսչափ գոհունակությունն արդեն իսկ ողջունելի զարգացում է», – ասել է ՄՀԻ Եվրասիայի բաժնի տնօրեն Սթիվեն Նիքսը:
«Գոհունակության նման աստիճանն առաջ է քաշում այն գաղափարը, որ հունիսին կայացած խորհրդարանական ընտրություններում գրանցված արդյունքները ներկայացնում էին ժողովրդի կամքը»:
Կարդացեք նաև
Այնուամենայնիվ, քառասունչորսօրյա պատերազմից հետո անվտանգային անորոշ իրավիճակը հանրության շրջանում շարունակում է մնալ խիստ մտահոգիչ: Հարցին, թե Կառավարությունն իր առջև ծառացած ո՞ր կարևոր հարցերին պետք է առաջնային կերպով անդրադառնա, հայաստանցիների 62%-ն անվտանգության ոլորտում առաջացած հարցերի լուծումը համարում է առաջնահերթություն պահանջող կարևորագույն երկու խնդիրներից մեկը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում