Սերբիայի իրավապահները Հայաստանի իշխանությունների նախաձեռնությամբ ստացված միջազգային օրդերի հիման վրա ձերբակալել են ԵԱՀԿ-ում Հյուսիսային Մակեդոնիայի առաքելության ղեկավարի տեղակալ Միլե Միլենկովսկուն: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով սերբական լրատվամիջոցները:
Ձերբակալումը տեղի է ունեցել օգոստոսի 27-ին, երբ Միլենկովսին փորձել է մուտք գործել Հյուսիսային Մակեդոնիա: Սակայն երկրի արտաքին գործերի նախարարությունը դա հաստատել է միայն սեպտեմբերի 3-ին:
Ըստ սերբական լրատվամիջոցների՝ երկրի համապատասխան մարմինները գործել են հայկական կողմի հետ գործակցությամբ, որի քննությամբ շրջանակում գտնվող գործում շրջանառվում է Մելենկովսկու անունը: Ընդ որում, Միլենկովսկին Սերբիայի ազգային հակահետախուզության նախկին ղեկավար Սաշո Միյալկովի ազգականն է, որն այժմ ազատազրկված է՝ ծառայողական լիազորությունները գերազանցելու մեղադրանքով:
Հայ իրավապահների տեղեկություններով՝ 2018թ. Հյուսիսային Մակեդոնիայի երեք դիվանագետներ Միլենկովսկու գլխավորությամբ մասնավոր օդանավով Հայաստանից դուրս են բերել նախկին իշխանությունների մի ներկայացուցչի, որը մեղադրվում է խոշոր չափի գումարի հափշտակման մեջ:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ