Covid19-ի կանխարգելմանն ուղղված շաբաթօրյա ստուգայցը ՍԱՏՄ տեսուչները անցկացրել են Երևանի Շենգավիթ վարչական շրջանում։
Խախտումներ չեն հայտնաբերվել, թեթև թերացումները շտկվել են տեղում, արձանագրություններ չեն կազմվել։
Շրջայցերը շարունակվելու են:
Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է, դրանց կրկնվելու դեպքում՝ կգործի վարչական պատասխանատվության «տուգանք» միջոցը՝ 100-ից 300 հազար դրամի չափով:
Կարդացեք նաև
Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյաններ:
ՀՀ ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժին