ՀՀ պետական բյուջեի միջոցներով կհիմնանորոգվեն Վանաձորի մի շարք փողոցներ։
Արդեն իսկ հայտարարված է հիմնանորոգման նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման ծառայությունների ձեռքբերման մրցույթ։ Նախատեսված է նորոգել Վանաձորի Կ. Դեմիրճյան, Գրիգոր Լուսավորչի, Մոսկովյան փողոցները, Վանաձորի Խորենացու փողոցը (երկու երթևեկելի գոտիներ /0.4կմ+0.4կմ/)։
Կհիմնանորոգվի նաև Նարեկացու փողոց-«Կոմիտաս վարդապետ» հրապարակի էստակադան։
«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ