Երևանի քաղաքապետարանը շարունակում է տարհանել ոչ սահմանաված վայրերում կայանված շրջիկ առևտրի կետերը։
Այս ավտոբուսի մասով քաղաքապետարանը շատ բողոքներ էր ստացել, քանի որ այն կայանված էր մայրաքաղաքի ամենակետրոնում՝ Թամանյանի արձանի մոտ, իսկ տեխնիկայի տնօրինողը ցուցաբերում էր անպատասխանատու վարք։
Հիշեցնենք, որ շրջիկ առևտրի համար Երևան քաղաքի ավագանին հատուկ վայրեր է սահմանել, որտեղ գործունեություն ծավալելու համար անհրաժեշտ է գրանցվել arevtur.yerevan.am կայքում։ Կայքում հասանելի է շրջիկ առևտրի մասին ամբողջ տեղեկատվությունը։