Լրահոս
Օրվա լրահոսը

Շուշիի գորգերի ճակատագիրն անորոշ է` ՀՀ-ի եւ Արցախի կառավարությունները լռում են

Սեպտեմբեր 04,2021 11:10

Իլհամ Ալիեւը Շուշիում գորգերի թանգարան է բացել, իսկ նույն շենքից փրկված Շուշիի գորգերի թանգարանի բացառիկ նմուշների ճակատագիրը Երեւանում անորոշ է: 17-20-րդ դարերին թվագրվող հայկական բացառիկ գորգերն ու կարպետները, որոնք տարհանել-փրկել է Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիր Վարդան Ասծատուրյանը, ժամանակավորապես «ապաստանել» են Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում:

«Առավոտի» հետ զրույցում պարոն Ասծատուրյանն ասաց, որ 120 գորգ մնացել է ադրբեջանցիների վերահսկողության տակ անցած Շուշիում եւ թալանվել ադրբեջանցի զինվորների կողմից: Նա ցավ հայտնեց, որ բացառիկ գորգերի համար թանգարանի տարածք հատկացնելու հարցը մնում է «օդից կախված», ընդ որում` թեմայի վերաբերյալ լռում է ե՛ւ Արցախի, ե՛ւ Հայաստանի կառավարությունը:

Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիրը նաեւ ասում է, որ 2021թ. փետրվարից Շուշիի գորգերի թանգարանից տարհանված նմուշները ցուցադրվում են Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարանում, սակայն Հայաստանի եւ Արցախի կառավարություններից որեւէ ներկայացուցիչ չի այցելել թանգարան: «Վեց ամիս առաջ միայն Արցախի մշակույթի նախարարն է եկել, մինչդեռ Հայաստանի ԿԳՄՍ նախարարությունից որեւէ մեկը մինչ օրս չի եկել: Մի անգամ էլ ԱԳՆ-ի ՅՈՒՆԵՍԿՕ-ի բաժնի պետն է այցելել»,-ասում է Ասծատուրյանը:

Թեմայի վերաբերյալ առավել մանրամասն` «Առավոտի» առաջիկա համարում:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930