Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԸՀ-ն մերժել է դատախազության դիմումը Իշխան Զաքարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին. «Հրապարակ»

Սեպտեմբեր 04,2021 10:56

Որ «Հայաստան» դաշինքի երեք պատգամավորներն ապօրինի են ձերբակալվել, եւ Գլխավոր դատախազությունը, ի դեմս Նիկոլ Փաշինյանի կամակատար Արթուր Դավթյանի, կատարում է իշխանությունների քաղաքական պատվերը, փաստում է անգամ Տիգրան Մուկուչյանը, եւ դրա մասին է վկայում ԿԸՀ-ի մի որոշում։

Ինչպես հայտնի է, «Հայաստան» դաշինքի անդամներ Մխիթար Զաքարյանը, Արթուր Սարգսյանը եւ Արմեն Չարչյանը դեռ պատգամավորության թեկնածուի կարգավիճակում ձերբակալվեցին, եւ ԿԸՀ-ն հավանություն տվեց նրանց նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու դատախազության միջնորդությանը, սակայն ՀՀ օրենսդրության, Սահմանադրության համաձայն՝ պատգամավորի կարգավիճակը փոխում է իրավիճակը։ Պատգամավորն ունի անձեռնմխելիություն, որը չեղարկելու իրավունք ունի բացառապես ԱԺ-ն։ Օգոստոսի 3-ին՝ ութերորդ գումարման խորհրդարանի մեկնարկի օրը, չնայած ընդդիմադիրները ելույթ-կոչեր էին հնչեցնում՝ Արթուր Դավթյանին հրավիրելով խորհրդարան, սակայն, իշխանականների մեկնաբանմամբ, կարգավիճակի փոփոխություն չկա՝ լինի թեկնածու, թե պատգամավոր, որեւէ նշանակություն չունի։

Նրանք ասում էին՝ ԿԸՀ-ն արդեն կայացրել է որոշում, այլեւս կարիք չկա, որ դատախազությունը դիմի խորհրդարանին։ Բայց այստեղ կազուսային իրավիճակ կա․ ԿԸՀ-ն մերժել է դատախազության դիմումը «Պատիվ ունեմ» դաշինքի չորրորդ համար Իշխան Զաքարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին, քանի որ Իշխան Զաքարյանի կարգավիճակը փոխվել է։ Բանն այն է, որ դատախազությունը դիմումը ներկայացրել է այն պահին, երբ Զաքարյանն այլեւս պատգամավորական մանդատ էր ստացել։ Եվ ԿԸՀ-ն պատասխանել է՝ դիմեք ԱԺ-ին։
Ի դեպ, Գլխավոր դատախազությունը մեր հարցմանն ի պատասխան հերքել է, թե Իշխան Զաքարյանի վերաբերյալ դիմում է ներկայացրել, չնայած քրեական գործի փաստը հաստատել է։

 

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930