Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ ոք մեզ չէր լսում՝ նախկիններին ոչնչացնելու քաղաքականությունն էր ծաղկում․ «Հրապարակ»

Սեպտեմբեր 04,2021 10:39

Երբ բացատրում էինք, որ լայվերով ու ֆեյսբուքյան գրառումներով չի կարելի երկիր կառավարել, պետք է պետական կառույցներն աշխատեն, մեզ ասում էին՝ դուք կյանքից հետ եք մնացել, սա է առաջադիմությունը։ Մինչդեռ սոցցանցերում պարազիտ կյանքն ու զազրախոսությունը կամաց դարձան մեր կյանքի անբաժանելի մասը, եւ մարդիկ հետ վարժվեցին ռեժիմով եւ արդյունավետ աշխատելուց։

Երբ գրում-համոզում էինք, որ մեր ազգի պոտենցիալը սահմանափակ է, մենք իրավունք չունենք երկիրը բաժանել սեւ ու սպիտակի, մեր բյուր խնդիրների լուծմանը պետք է լծվեն բոլորը՝ այդ թվում՝ սեւերը, եւ մեր ունեցած ռեսուրսը չօգտագործելը հանցանք է մեր պետության հանդեպ, ոչ ոք մեզ չէր լսում՝ նախկիններին ոչնչացնելու քաղաքականությունն էր ծաղկում։ Մինչեւ եկանք հասանք 2021 թ․, երբ լավ մասնագետի դեֆիցիտ է, եւ անգամ նորմալ նախարարներ գտնելն է բարդ։

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930