Լրահոս
Օրվա լրահոսը

Տաթևիկ Հայրապետյան․ Մենք Ադրբեջանից եկող իրական սպառնալիքները հստակ չենք գիտակցում․ «Ազգ»

Սեպտեմբեր 04,2021 10:05

«Ազգ»-ի զրուցակիցն է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը

– Ադրբեջանը բոլոր պատեհ-անպատահ առիթներով հայտարարում է, թե Արցախյան հարց գոյություն չունի, այն Ադրբեջանի մի մասն է, որտեղ պարզապես հայեր են ապրում: Արցախի կարգավիճակի հարցի ամենաշահավետ լուծումը ո՞րը կլինի ու ինչպե՞ս:

– Ալիեւն, իհարկե, խեղաթյուրում է իրականությունը: Նա իրեն ներկայացնում է որպես ադրբեջանցի ժողովրդին «բաղձալի» հաղթանակ բերած միակ ղեկավար եւ ժխտում կարգավիճակի հարցի գոյությունը: Բայց իրավիճակն այլ է: Թե՛ 2020-ի դեկտեմբերի եւ թե՛ 2021-ի ապրիլի՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների համատեղ հայտարարություններում հստակ արձանագրվում է, որ կա քաղաքական համապարփակ լուծման անհրաժեշտություն՝ արդեն հայտնի տարրերի եւ սկզբունքների հիման վրա: Կարգավիճակի հարցը պետք է լուծվի ազգերի ինքնորոշման իրավունքի հիման վրա: Բնական է, որ յուրաքանչյուր հայի համար երանելի է մի օր տեսնել Հայաստանի հետ միավորված Արցախ, քանի որ 88-ի շարժումը հենց միավորման նպատակ էր հետապնդում:

– Ադրբեջանը մի կողմից վերազինում է իր բանակը, մյուս կողմից՝ հայտարարում, որ Արցախը սեփական բանակ չպետք է ունենա: Գիտենք նաեւ՝ Շուշիի գյուղերից հանվել են Պաշտպանության բանակի ուժերը: Ինչո՞ւ:

– Պաշտպանության բանակը պահպանվելու է` չնայած դա կանխելու Ադրբեջանի փորձերին: Ադրբեջանը վերազինվում է մի քանի նպատակներով: Նախ որովհետեւ մեծ ախորժակ ունի նաեւ ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքների նկատմամբ եւ դա բնավ էլ չի թաքցնում, իսկ Արցախի առումով Ադրբեջանը նպատակ ունի մի օր «ազատվել» ռուս խաղաղապահների ներկայությունից ու «մաքրել» Արցախը հայերից: Շատ տիպիկ գործելաոճ է, որի վառ օրինակը Նախիջեւանի հայաթափումն է: Փորձել արգելել Արցախում բնակվող հայերին՝ ունենալ սեփական պաշտպանական ուժեր՝ նշանակում է հիմք նախապատրաստել հետագայում այնտեղ ապրող հայերին իրենց հայրենիքում ապրելու իրավունքից զրկելու համար:

– Ինչպե՞ս կգնահատեիք մեր դիվանագիտական կորպուսի աշխատանքը՝ Արցախի կարգավիճակի հետ կապված որոշակի արդյունքներ գրանցելու համար: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզի գյուղերը հիշատակելիս, օրինակ, ադրբեջանական տեղանուններ է կիրառում, դա արդյո՞ք չի վնասում մեզ:

– ԱԳՆ ղեկավարը նոր է նշանակվել, հույս ունեմ, որ նորանշանակ նախարարը կհաջողի, եւ մենք կտեսնենք ջանքերի ակտիվացում մեր պետական շահերի համար կենսական նշանակություն ունեցող մի քանի ուղղություններով: Ինչ վերաբերում է ադրբեջանական տեղանունների օգտագործմանը, ապա ես չգիտեմ, թե դա ինչ նպատակ էր հետապնդում, ուստի կդժվարանամ մեկնաբանել, ինձ համար դա հասկանալի չէ: Այդուհանդերձ, ես ունեմ ոչ անհիմն մտավախություն, որ մենք Ադրբեջանից եկող իրական սպառնալիքները, Ալիեւի հեռահար նպատակները եւ հարեւան երկրում առկա հակահայկական տրամադրությունները հստակ չենք գիտակցում:

 

Հարցազրույցը՝ Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԻ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930