Լրահոս
Օրվա լրահոսը

Արդյո՞ք հասել ենք այնտեղ, որ Ադրբեջանը պահանջ է դրել, որ Հայաստանի բարձրագույն ղեկավարությունն այլևս Արցախ չայցելի․ «Փաստ»

Սեպտեմբեր 04,2021 09:41

Եթե 2018 թվականին վարչապետ ընտրվելու հաջորդ օրը՝ մայիսի 9-ին, Նիկոլ Փաշինյանը համաժողովրդական էյֆորիայի ֆոնին անմիջապես այց կազմակերպեց դեպի Ստեփանակերտ, ապա պատերազմից հետո և այս տարվա հունիսի 20-ի ընտրությունների անցկացումից ի վեր չի շտապում այցելել Արցախ։ Ավելին, նա հանկարծ որոշեց արձակուրդ վերցնել հենց օգոստոսի 31-ից սեպտեմբերի 3-ը։ Պատահական չէ, որ շատերը խորապես վստահ են, որ նա դիտավորյալ այդպես արեց, որ արձակուրդի անվան տակ խուսափի Արցախ այցելությունից։ Ի դեպ, եթե հիշում եք, 2020 թվականի սեպտեմբերի 2-ին նույնպես Փաշինյանը արձակուրդ էր մեկնել, որպեսզի Արցախ չայցելի։ Այնպիսի տպավորություն է, որ Փաշինյանը կոնկրետ վախեր ունի ու փորձում է այնպես անել, որ հանկարծ Ալիևին չզայրացնի։

Մյուս կողմից՝ եթե Փաշինյանը Արցախի անկախության օրով հանգստանում է, կարող էին, չէ՞, գոնե ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այցելել Ստեփանակերտ։ Բայց նրանք նույնպես ձեռնպահ մնացին այդ քայլից։ Ի՞նչ է սա նշանակում. արդյո՞ք հասել ենք այնտեղ, որ Ադրբեջանը պահանջ է դրել, որ Հայաստանի բարձրագույն ղեկավարությունն այլևս Արցախ չայցելի։ Ի վերջո, չափազանց տարօրինակ է, որ Արցախի Հանրապետության անկախության օրվան նվիրված հատուկ նիստին մասնակցելու նպատակով Արցախ էր մեկնել ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը` ընդամենը փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի գլխավորությամբ:

Հետաքրքրական է, որ համացանցում լայն քննարկման առարկա էր դարձել այն, որ ԱԺ փոխնախագահ Ռուբինյանի ելույթը Արցախի խորհրդարանում անգամ ծափահարությունների չի արժանանում։ Իսկ ընդդիմադիր պատգամավորների խոսքին հետևում են բուռն ծափահարությունները։ Ընդ որում, ուշագրավ է, որ ընդդիմադիր խմբակցությունները Արցախ էին մեկնել պատկառելի պատվիրակությամբ և տարբեր հանդիպումներ ունեցել, այդ թվում՝ Արցախի նախկին նախագահների հետ։

Սա կապված է նաև նրա հետ, որ դրական փոփոխությունների առումով Արցախի ներկա իշխանությունների հետ ոչ ոք այլևս որևէ հույս չի կապում, ուստի այս ֆոնին կարևորվում է Արցախի նախկին նախագահների ներուժն ու գործոնը։

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930