ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի պաշտոնական կայքէջ «Ապառաժը» տեղեկատվություն էր հրապարակել, ըստ որի, «զոհված զինվորների մի խումբ հարազատներ քարեր են նետել Ստեփանակերտի «Արմենիա» հյուրանոցում հանգրվանած ՔՊ-ական պատգամավորների ուղղությամբ, որից հետո պատգամավորները հապճեպ կերպով փախուստի են դիմել Արցախի Հանրապետությունից»:
Կայքէջը չի հրապարակել որեւէ տեսագրություն, ձայնագրություն, լուսանկար, չի խոսեցրել «քարեր նետողներին»՝ այդ լուրը հաստատելու համար: Այդ պատճառով իմ տեսանկյունից դա «օդի մեջ» խոսակցություն է, ինչպես եւ իշխանական քարոզչության բազմաթիվ պնդումներ, որոնց համար փաստացի հիմնավորումներ չեն բերվում: Եթե քարերի նետման փաստ իսկապես եղել է, ապա դա, իմ կարծիքով, պարզ խուլիգանություն է եւ դատապարտելի արարք է:
Բայց ինձ հետաքրքրում է մեկ այլ հարց. իսկ որքանո՞վ են ՔՊ-ական պատգամավորները պատասխանատու պատերազմում մեր նվաստացուցիչ պարտության եւ զոհերի համար: Եթե այդ հարցը տրվեր 2020 թվականի նոյեմբերի 9-ից մինչեւ 2021 թվականի հունիսի 20-ը խորհրդարանում եղած «իմքայլականների» վերաբերյալ, ապա ես կասեի, որ նրանց պատասխանատվությունը նվազագույն է: Այն որոշումները, որոնք ընդունում էր Փաշինյանը թե՛ պատերազմից առաջ, թե՛ պատերազմի ժամանակ, եւ թե՛ դրանից հետո, նա ընդունում էր միանձնյա, առանց որեւէ մեկի հետ անգամ խորհրդակցելու՝ այդ թվում արտգործնախարարի կամ ԱԺ նախագահի հետ: «Իմքայլականների», իսկ այնուհետեւ՝ ՔՊ-ականների պարտականությունների շրջանակը բավականին նեղ է՝ սեղմել «ճիշտ կոճակը», ինչպես նաեւ խորհրդարանի ամբիոնից, հարցազրույցներում եւ ֆեյսբուքում պաշտպանել իրենց շեֆին ու նրա ընդունած բոլոր որոշումները եւ «բարոյապես ջախջախել» նրա բոլոր ընդդիմախոսներին: Նրանք, ովքեր խորհրդարան էին գնում 2018-ին, կարող էին եւ չիմանալ, թե որն է իրենց իրական գործառույթը: Սակայն 2021 թվականին՝ ազգային աղետից հետո ԱԺ իշխանական պատգամավոր դառնալը նշանակում է պատասխանատվություն վերցնել այն որոշումների համար, որոնց ընդունմանը նրանք երբեք չեն մասնակցել ու չեն էլ մասնակցելու:
Այստեղ կա նաեւ հարցի մյուս կողմը, որը դուր չի գալիս ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդկանց: Կա քաղաքացիների որոշակի քանակ (ես էլ՝ նրանց թվում), որը կարծում է, որ պարտության եւ կորուստների հիմնական մեղավորը Նիկոլ Փաշինյանն է: Ինչպե՞ս ստուգել՝ այդ քաղաքացիները մեծամասնությո՞ւն են կազմում, թե՞ փոքրամասնություն: Բնականաբար, արտահերթ ընտրությունների միջոցով: Եվ ահա՝ այդ ընտրությունները ցույց տվեցին, որ քվեարկության եկած քաղաքացիների մեծ մասը Փաշինյանին մեղավոր չի համարում, եւ/կամ պարտություններն ու կորուստները նրանց հետաքրքրությունների առաջնահերթությունների մեջ չի մտնում: Խնդիրը, հետեւաբար, Փաշինյանի եւ ՔՊ-ականների մեջ չէ, խնդիրն այդ մեծամասնության մեջ է: Նրանց ոչ մի դեպքում չի կարելի վիրավորել, նրանց ընտրությունը պետք է հարգել, պետք է փորձել այդ մարդկանց հասկանալ:
Կարդացեք նաև
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
«Խնդիրը, հետեւաբար, Փաշինյանի եւ ՔՊ-ականների մեջ չէ, խնդիրն այդ մեծամասնության մեջ է: Նրանց ոչ մի դեպքում չի կարելի վիրավորել, նրանց ընտրությունը պետք է հարգել, պետք է փորձել այդ մարդկանց հասկանալ:»
Եթե այդ մեծամասնության տհասության գինը պիտի լինեին մեր կորուստները, ապա քանի՞ գրոշի արժեք ունի նրանց հասկանալն ու, առավելևս՝ հարգելը:
Որպես շարքային քաղաքացի՝ ես ընդդիմադիր եմ ցանկացած իշխանությանը: Այդ թվում` շատ
օրինական և ժողովրդավարականին:
Մասնակցությամբ ընտրություններում ես առաջնորդվում եմ ոչ թե կուսակցական ծրագրերի հանդեպ համակրանքով, այլ իմ սեփական հաշվարկով: Սա բացարձակապես
չի նշանակում, որ հաղթող քաղաքական ուժին կտանջի անսխալականությունը: Եվ դա ամենևին
չի նշանակում, որ ես դրան դեմ չեմ լինի այն պարզ պատճառով, որ ցանկացած իշխանութունը սահմանափակում է իմ ազատությունը:
Հիմա նվաստացուցիչ պարտության մասին` դիմակայության դեպքում հնարավոր է երեք ելք` հաղթանակ, ոչ-ոքի, պարտություն: Երբ բռնցքամարտի աշխարհի չեմպիոնը պարտվում է
մենամարտում, դրանում նվաստացուցիչ ոչինչ չկա: Վաղ թե ուշ, նա դեռ պետք է
պարտվի: Նվաստացուցիչ ողբերգականը հիմարությունն է, որը տևում է 30 տարի, որպես ռազմավարական մտածողության բացակայության ակնհայտ դրսևորում:
Թշնամին բազմիցս և ճնշող ավելի ուժեղ էր թե՛ ռազմական, թե՛ տնտեսական առումով: Ակնհայտ է, պարզ ու շիտակ: Հակառակորդի ռազմական և տնտեսական գերազանցությունը որևէ կերպ կախված չէ որևէ իշխանությունների գործողություններից Հայաստանում՝ լավ, վատ, ընտրյալ, տիկնիկային, թույլ, ուժեղ, ժողովրդավարական, բռնապետական, կարմիր, սպիտակ կամ սև:
Ակնհայտ և պարզ պատճառներով:
արձագանգս՝
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=972307620281793&id=368796210632940
Սովետը քանդվեց եւ շարունակում են քանդվել նրա բաղկացուցիչ հանրապետությունները, իսկ ինչպե՞ս են քանդում, շատ պարզ՝ իրավատիրոջն ու մարգինալ ուժերին սկզբից հավասարեցնում են, հետո ուժեղացնում մարգինալ կողմին եւ թուլացնում իրավատիրոջը եւ երբ մարգինալն է սկսում ղեկավարել իրավատիրոջը, այստեղ է, որ սկսվում է երկուստեք ոչնչացումը: Սովետը աչքիս լույսը չէր, բայց այն ուներ իրական անկախություն, իսկ անկախ է այն պետությունը եւ կայսրությունը, որի ստրատեգիական ռազմավարական ուժը՝ դա իր սեփական ժողովուրդն է՝ սեփական զինվորը, սեփական գիտնականն ու գործարարը, սեփական գյուղացին ու բանվորը, նրանք բոլորով իրար ապահովում էին անվտանգությունը, սնունդն ու հանդերձանքը եւ գաղափարախոսությունը՝ գիտության ու մշակույթի հետ միասին եւ պետությունը ինքնաբավ էր: Միակ պատճառը, որ այդ հսկա կայսրությունը քանդվեց, դա նույնն է, ինչ մյուս բոլոր վախճանված կայսրությունների հիվանդությունների պատճառն է՝ լավ կյանքից ու խաղաղությունից գիրանում են, այլեւս չեն զարգանում եւ այլեւս չեն ընդարձակվում, իսկ չընդարձակվող կայսրությունը՝ դա խորտակվող կայսրությունն է:
Ի՞նչ կապ ունի դա մեր ճակատագրի հետ: Եթե հիտլերը գրավում էր ուրիշի տարածքն ու այդ տարածքում ստարոստա կամ գյուղապետ նշանակում առավել ապազգային, բայց ամբիցաներից խեղդվող մարգինալ մեկին, ապա հիմա շատ հավանական է գործում են շտիրլիցի տարբերակով՝ պատերազմից երկար տարիներ առաջ ներդնում իրենց մարդկանց, հետո տեղը գալուց՝ օգտագործում: Շատ հավանական է, որ սրանք նույնպես շուտվանից ներդրված շտիրլիցներ են եւ այսօր եկել է երկիրը քանդելու ժամանակը եւ դրանց օգտագործման ժամանակը: Սրանց մեջ հայությունը նույնքան է, ինչքան շտիրլիցի մեջ գերմանացին կամ բուշի մեջ՝ ամերիկացին, կարճ ասած, ազգային մտածողությամբ հայեր, միացեք, միանանք մյուս ազգերի ազգային մտածողությամբ մարդկանց հետ եւ մարգինակների ձեռքից խաղաղ ու թավշյա, բայց հաստատակամ վերցնենք մեր՝ իրավատիրոջ իշխանությունը:
Փորձեմ օգնել հասկանալու մեծամասնությանը. «հասարակ» ժողովուրդի կարծիքով էրդողանն ու ալիևը պատերազմի սկսման ժամանակը ընտրել են իհարկե առանց հաշվի առնելու թե այդ պահին ով է ՀՀ-ում իշխանության: Ավելի քան 30 տարի բոլորը հասկանում էին, որ պատերազմը ի վերջո անխուսափելի է, իսկ որ մեր բանակը իր սպառազինությամբ և գեներալիտետով պատրաստ չէր 44-օրյա պատերազմի բնույթին՝ փաստ է: Ինչքան էլ փորձեք հիմնական պատասխանատվությունը 20 տարի իշխանությունը միմյանց փոխանցած հայտնի իշխանությունից փոխանցել 2 տարի իշխանության եկածների վրա դժվար թե ստացվի: «Հասարակ» ժողովուրդը հասարակ հաշվարկի ի վիճակի է՝ հարաբերությունը 10:1-ի է: