Լուսավոր Հայաստան կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է ադրբեջանցի գերու և Ռուստամ Մուրադովի լուսանկարը և գրել․
«Ադրբեջանցուն պետք է փոխանակել «Բոլորին բոլորի դիմաց սկզբունքով». դա նշանակում է, որ այս պահին Ադրբեջանական բանտերում գտնվող ԲՈԼՈՐ հայ ռազմագերիների հետ պետք է փոխանակումը տեղի ունենա: Մյուս բոլոր ֆորմատները փոխանակման, երբ մեր ԲՈԼՈՐ ռազմագերիները չեն փոխանակվում, չպետք է իրականացվի»: